Սեռական կյանքը ծննդաբերությունից հետո

Սեր և Սեքս mediaarm 2021-06-19 23:03:00 891
Հետևեք մեզ՝ Telegram-ում
612cfcf1614760ec97c13b14a5ea0e06__wf0f.jpg

MediaArm.am Երեխայի ծնունդը լրջագույն փորձություն է յուրաքանչյուր կնոջ կյանքում․ չէ՞ որ բալիկի լույս աշխարհ գալը ոչ միայն գլխիվայր փոխում է նրա առօրյան, այլ նաեւ առաջացնում ֆիզիոլոգիական եւ հոգեբանական մի շարք փոփոխություններ։ Այս ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաեւ սեռական կյանքի վրա։

Զույգի հարաբերություններում սկսվում է բոլորովին այլ փուլ, որը, սակայն, կարելի է հեշտորեն հաղթահարել, եթե գիտեք, թե ինչ է ձեզ սպասվում։ Շարունակեք կարդալ եւ կգտնեք հետծննդաբերական շրջանում սեռական կյանքի վերաբերյալ ամենակարեւոր հարցերի պատասխանները։

Ե՞րբ կարելի է վերսկսել սեռական կյանքը եւ ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ

Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը դեռեւս վերականգնվելու կարիք ունի։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սպասել նվազագույնը վեց շաբաթ, որից հետո նոր կարելի է մտածել սեռական կյանքը վերսկսելու մասին։ Այդ ընթացքում տեղի է ունենում հղիության եւ ծննդաբերության արդյունքում փոփոխությունների ենթարկված օրգան-համակարգերի հետադարձ զարգացման՝ ինվոլյուցիայի գործընթացը։

Իհարկե, ամենաարտահայտված փոփոխությունները տեղի են ունենում սեռական օրգանների դեպքում․ զգալիորեն կրճատվում են արգանդի չափերը, սկսվում է հետծննդաբերական արտադրության՝ լոխիայի շրջանը։ Այնուամենայնիվ, սեռական կյանքի վերսկսման հստակ ժամանակահատվածը կարող է խիստ տարբեր լինել։

«Թե երբ կինը նորից պատրաստ կլինի ապրել սեռական կյանքով, շատ անհատական է եւ կախված է թե՛ հղիության եւ ծննդաբերության ընթացքից, թե՛ կարերի առկայությունից, դրանց ապաքինումից եւ այլն։ Այս առումով ճիշտ ժամանակահատված կարող է նշել տվյալ կնոջ հղիությունը վարած գինեկոլոգը»,-մեզ հետ զրույցում մանրամասնում է բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։

Առհասարակ, մասնագետները նշում են, որ ծննդաբերությունից հետո առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դիտարկվում է սեռական ցանկության անկում։ Սրա պատճառը ոչ միայն կնոջ առօրյա կյանքում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք հաճախ գերհոգնածություն են առաջացնում, այլ նաեւ հորմոնալ դաշտի վերադասավորումը։

«Ծննդաբերությունից հետո էստրոգենների քանակը նվազում է, ինչը նպաստում է հեշտոցի չորությանը, եւ կարող է ցավոտ հարաբերության պատճառ դառնալ։ Սրա հաշվին սեռական ցանկությունը կարող է նվազել, քանի որ ստացվում է հետեւյալ շղթան՝ եթե հարաբերություն, ապա՝ ցավ, եթե ցավ, ապա այլեւս չեմ ուզում։ Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս օգտագործել լուբրիկանտ, որը կօգնի վերականգնել հեշտոցի խոնավությունը։
Հորմոնալ տատանումների հաշվին կարող է դիտվել նաեւ զգացողության փոփոխություն։ Օրինակ՝ եթե մինչ հղիությունը կամ ծննդաբերությունը կրծքագեղձը էրոգեն գոտի էր եւ հպումը հաճելի էր, ապա ծննդաբերությունից հետո կարող է լինել հակառակը՝ կինը կա՛մ ոչինչ չզգա, կա՛մ նույնիսկ տհաճ լինի»,- նշում է բժիշկ Սահակյանը։
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gazanjatum-4_-C53h.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jranjatum-3_x0KBm.jpg

Մինչև 22:00 ջուր չի լինելու

avtovtar-2_vHh9p.jpg

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Մեքենան հայտնվել է ձորում

lilian-mahacav_gjF1L.jpg

Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ Նոր մանրամասներ 13-ամյա Լիլյա Դավթյանի մահվան դեպքից

davit-1_UVSnT.jpg

Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

gevorg-kristi-2_be_7b.jpg

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

artakarg-depq-1_fL9KY.jpg

Արտակարգ․ Երևանում պայթյուն է տեղի ունեցել

rubli-2_QjCO_.jpg

Ռուբլու փոխարժեքը թանկացավ

luys-chi-linelu-2_kOXzh.jpg

Այսօր լույս չի լինելու հետևյալ հասցեներում

harcakum_sA7UR.jpg

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում

astxagushak_Puik7.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 2-ի համար

jranjatum_VmKnC.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

mankapartez_RMIfM.jpg

Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում

voghbergakan-vtar-1_m3GYK.jpg

Հայտնի է Սյունիքում ողբերգական վթարից մահացածների և վիրավորների ինքնությունը․ Որն է եղել վթարի իրական պատճառը

rubli-1_4uRdG.jpg

Ռուբլին կտրուկ թանկացավ. ԿԲ

spanutyun_xeFcP.jpg

Սպանություն Երևանում. 35-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է

gevorg-kristi_6Nlpd.jpg

Մենք փրկվեցինք. Ինչ է պատահել Գևորգին ու Քրիստինային

erevan-moskva-chvert-1_TJ8BA.jpg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը ռեկորդային էժանացել են

kiranc-1_BMq7O.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ Ինչ է կատարվել գիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

vraert-2_yXCZ2.jpg

Ցավալի լուր․ Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ Ինքնությունը հայտնի է

amusnutyun_VLVcG.jpg

Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

sev-apaki_Jikow.jpg

Կարևոր՝ վարորդների համար․ Փոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

vraert-1_gBCHZ.jpg

Հայտնի է վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա աղջկա ինքնությունը․ ՖՈՏՈ

gazanjatum-1_1Ls7z.jpg

2 օր գազ չի լինելու նշված հասցեներում

jranjatum-1_gxVPy.jpg

Ջուր հավաքեք. 36 ամբողջ օր ջուր չի լինելու