Սեռական կյանքը 50-ից հետո

Սեր և Սեքս mediaarm 2021-04-02 01:13:00 2208
Հետևեք մեզ՝ Telegram-ում
serakan-kyanq_2IGDq.jpg

MediaArm.am-Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդու սեռական հակումը (լիբիդո) նվազում է: Սակայն, դա չի նշանակում, որ այն իսպառ մարում է: Նախածերունական հասակում նվազում է թե՛ տղամարդկանց, թե՛կանանց սեռական ակտիվությունը, բայց լիովին չի անհետանում և կարող է արտահայտվել տարբեր ձևերով: Տղամարդու կլիմաքսի (անդրոպաուզա) շրջանում, որի սկիզբը դժվար է պարզել` կլինիկական որևէ ախտանիշների բացակայության պատճառով, տեղի է ունենում սեռական ակտիվության աստիճանական նվազում:

Օրինակ, եթե 25-ամյա տղամարդը ցանկանում և ունակ է ամեն օր սեռական հարաբերություն ունենալ, ապա 50-55 տարեկանում այդ ցանկությունը նվազում է: Այնուամենայնիվ, սեռական ցանկությունը պահպանվում է, պարզապես տարբերությունը քանակն է:
Հաճախ կարելի է լսել այն անհիմն կարծիքը, թե տարեցների համար սեռական կյանքը վնասակար է, ինչը ճիշտ չէ:

Ասեմ ավելին` հենց սեռական ժուժկալությունը կամ անբավարարվածությունը կարող է ախտաբանական պրոցեսներին նպաստող պատճառ դառնալ: Կլիմաքսի շրջան ապրող թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ներշնչելը, թե այդ հասակում սեռական կյանքը, իբր, վտանգավոր է…… կամ վնասակար, առաջացնում է զանազան կոնֆլիկտներ, ինչպես նաև վախ սեփական առողջության համար: Դրա պատճառով հաճախ ի հայտ են գալիս մելանխոլիկ ծանր նևրոզներ, որոնք կարող են հոգեբանորեն ծանրացնել մարդու հետագա կյանքը: Նախածերունական հասակում տղամարդկանց սեռական կյանքը պետք է համարել բնական երևույթ` առանց զարմանքի և ամոթանքի:

Կնոջ կլիմաքսի (դաշտանադադար, մենոպաուզա) շրջանի սկիզբն ավելի հեշտ է պարզել, տարաբնույթ ախտանիշներով` քրտնելով, շոգելով, մաշկի հանկարծակի կարմրելով և ″այրվելով″ և այլն: Այդ տարիքում մարում է կնոջ մանկածնման ֆունկցիան, սակայն դա չի նշանակում, որ զուգահեռ մարում է նրա սեռական ակտիվությունը, ինչպես կարծում են շատերը: Երբեմն հենց հակառակ պատկերն է լինում: Մենոպաուզայի շրջանում շատ կանանց սեռական ցանկությունն ուժեղանում է, որը կարող է պահպանվել մի քանի տարի` նույնիսկ մինչև ծերություն: Կլիմաքսի շրջանում կանանց սեռական կյանքը պետք է համարել բնական, ֆիզիոլոգիապես արդարացված երևույթ: Այդ շրջանի սեռական ակտիվությունը չպետք է որևէ ներքին կոնֆլիկտի կամ պաթոլոգիայի կասկածի տեղիք տա: Այն նույնքան բնական է, որքան սեռական հասունության շրջանում:

Տարեցների սեռական ակտիվությունը շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից: Սեռական ակտիվությունը մինչև խոր ծերություն պահպանելը որոշվում է, նախ և առաջ, սեռական հակման ուժգնությամբ և այն գրգռականությամբ, որը բնորոշ է եղել տվյալ անհատին արբունքի շրջանում: Այն մարդիկ, որոնց սեռական հակումն ու գրգռականությունն այդ շրջանում բուռն և ուժգին է դրսևովորվել, իրենց սեռական ակտիվությունը պահպանում են մինչև խորը ծերություն` հաճախ անցնելով նույնիսկ 70-ի շեմը: Մինչդեռ ավելի նվազ սեռական հակումով և գրգռականությամբ մարդկանց սեռական ՙեռանդը ավելի վաղ է թուլանում: Նրանցից շատերը, 60-ի շեմը չանցած, արդեն սեռական ցանկություն չեն ունենում: Այստեղ որոշակի դեր է խաղում հոգեսեռական մարզվածությունը: Այն մարդկանց սեռական ակտիվությունը, ովքեր հասուն շրջանում կանոնավոր սեռական կյանքով չեն ապրել, ավելի շուտ է մարում: Այստեղ առկա է անգործության հետևանքով տեղի ունեցող ատրոֆիայի (հետաճում, ապաճում) կենսաբանական հանրահայտ օրենքը, որը վերաբերում է ոչ միայն մարմնի մկաններին (մարզված մկանները նորմալ գործում են, չմարզվածները` ապաճում), այլև բոլոր օրգան-համակարգերին, մասնավորապես, հոգեսեռական մեխանիզմներին:

Այն մարդիկ, ովքեր հասուն շրջանում կանոնավոր սեռական կյանք են վարել, անհամեմատ ավելի երկար են պահպանում իրենց սեռական ակտիվությունը, ինչը, թերևս, կապված է սեռական հակման և ուժեղ գրգռականության հետ: Ամեն դեպքում, հասկանալի է դառնում, որ սեռական հարաբերությունների քանակական ″լիմիտի″ վերաբերյալ կարծիքները ոչ մի հիմք չունեն:
Ամուսնական կյանքը որոշակի դեր է խաղում սեռական ակտիվությունը մինչև տարեց հասակը պահպանելու գործում: Ամուսնացած տարեցներն աչքի են ընկնում զգալիորեն ավելի ուժեղ սեռական ակտիվությամբ, քան միայնակ ապրող ամուրիները կամ ամուսնալուծվածները: Հնարավոր է, որ դա հոգեսեռական մեխանիզմների կանոնավոր մարզումների հետևանք է:

70-ից հետո նկատվում է սեռական ակտիվության հստակորեն արտահայտվող նվազում, ինչը կարող է պայմանավորված լինել տարեցներին բնորոշ զանազան քրոնիկական հիվանդություններով` նյութափախանակության, արյան շրջանառության, սիրտ-անոթային համակարգի խանգարումներ:

Տարեց հասակում սեռական կյանքի արգելքներ գոյություն չունեն: Պետք չէ տարեցներին վախեցնել ստահոդ և մտացածին համոզումներով, թե, իբր, սեռական կյանքը նրանց առողջության համար վտանգավոր է: Եվ հենց նմանատիպ հանգամանքները կարող են դառնալ մարդու հոգեկանը լրջորեն ծանրաբեռնող զանազան հոգեֆիզիոլոգիական խանգարումների պատճառ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
jur-chi-linelu-2_XC33P.jpg

Տեղեկացեք․ 24 ժամ ջուր չի լինելու

qaxaqacin-mahacel-e_hEz0B.jpg

Սուրեն Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է

kensatoshak_UGue9.jpg

ԿԱՐԵՎՈՐ՝ կենսաթոշակ և նպաստ ստացողների համար

artakarg-depk_ylhcZ.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

toyota_iCQGW.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները

putin-pashinyan__0mNC.jpg

«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով

zatik_IHebW.jpg

Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքային կլինի, թե ոչ

dolar_1KgJ6.jpg

Ինչ փոխարժեքներ է այսօր սահմանել ԿԲ-ն

luys-chi-linelu_ihvBu.jpg

10:00-ից հոսանքազրկումներ են սպասվում

astxagushak_06496.jpg

Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար

exanaky-hayastanum_E7Q9y.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում վաղը

moskva-erevan-trichq_IxMMp.jpg

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ թանկացել են․ Ինչ արժեն

artakarg-depq_7Lh02.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Օգնության հասած ավտոմեքենան այրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jur-chi-lini_nm_nh.jpg

Վաղը 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում

erkrasharj-e-texi-unecel_vVgQl.jpg

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

artur-abraham_Ji74X.jpg

Արթուր Աբրահամի հուզիչ գրառումը հայրիկի մասին

meri-grigoryan_O-378.jpg

Նոր մանրամասներ 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան դեպքից

araqsya-meliqyan_uBG97.jpg

Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը

rublin-tankcav_BTv1R.jpg

Ռուբլին թանկացավ․ Դոլարը՝ էժանացավ․ ԿԲ

artakarg-depq-erevanum_gL75x.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

xoshor-avtovtar_xIRxP.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

img3041_NzA88.jpeg

Պարզվել է 20-ամյա ծննդկանի մահվան պատճառը. Մանրամասներ

astxagushak-1_Ouocj.jpg

Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար

nare-gevorgyan_04F8z.jpg

«Լավ է չլինեմ, քան կողակցիս դերում պատկերացնեմ թշնամի ազգի ներկայացուցչի». Նարե Գևորգյան

luys-chi-lini_jsYIn.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու