Սարսափելի ողբերգություն Հայաստանում (տեսանյութ)

Լուրեր mediaarm 2021-05-15 18:51:00 2529
sarsapeli-depk_l5DIA.png

MediaArm.am-Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ստորագրություն՝ չբացակայելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ոչ թե փախուստի է դիմել, այլ մտավախություն ունենալով, որ հնարավոր է՝ ավտովթարի վայրում տեղի կունենար վիճաբանություն, հաշվեհարդար կլինեն իր նկատմամբ, հեռացել է նշված վայրից, այդ ընթացքում ահազանգել է 9-11 և դեպքի մասին տեղեկացրել, որից հետո ձեռք է բերել նախաքննությունը վարող քննիչի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և հայտնել, որ Opel-ը վարել է ինքը և գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ 

Ճանապարհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները նկատում են որոնվող Opel-ը, ով նրանց հետ գալիս է բաժին, որտեղ էլ ոստիկանները արձանագրություն են կազմում, որ իրեն բերման են ենթարկել, մինչդեռ պարզվել է, որ Ժ. Գ-ն ինքն է ահազանգել 9-11՝ իր հետ ոստիկանություն բերելով նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով բախվել է Газель-ին, Газель-ն էլ, իր հերթին, բախվել է MAN  մակնիշի բեռնատարին, ինչի հետաևաքով էլ Газель-ի ուղևորուհին տեղում մահացել է։ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Դեպքի այս հանգամանքների մասին այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնեց Ժ. Գ-ի փաստաբանը, ով տեղեկացրեց նաև, որ քանի որ Opel-ի վարորդը դեպքի վայրում չի եղել, ոստիկաններն ու քննիչները արձանագրել են, որ նա դիմել է փախուստի, մինչդեռ ինքնակամ ոստիկանւթյուն ներկայացած Opel-ի վարորդը անգամ չի ստորագրել բերման ենթարկվելու մասին ոստիկանների կազմած արձանագրությունը՝ հայտնելով, որ ինքը ինքնակամ է ներկայացել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, Գազլ-ւ վարելէ ԱՐցախի Հանրապետության բնակիչ՝ 45-ամյա Ռոբերտ Գ-ն, MAN-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վարշամ Գ-ն, իսկ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 41-ամյա Արմինե Ղ-ն էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել էին տուժածներից մեկի մահը, ինչի համար էլ Դ. Մխիթարյանը դադարեցրել էր իր գործողությունները դեպքի վայրում։   Տեղում էին նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բեռնատար «Գազել»-ը վերածվել էր մետաղե ջարդոնի։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ