Սարքեր կտեղադրվեն Սև լճից հոսող ջրի որակն ստուգելու համար. Հայտնի է պատճառը

Լուրեր mediaarm 2021-06-03 20:55:00 417
sev_8ma6D.jpg

MediaArm.am Հետպատերազմյան շրջանում լրջացել են մտահոգությունները Հայաստանի ջրային պաշարների անվտանգության մասով։ Քարվաճառի ջրահավաք ավազանը հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնալը սրել է անհանգստություններն այն առումով, որ այդտեղ են Սևանա լիճ, ապա դեպի Արարատյան դաշտ հոսող ջրերի որոշ ակունքներ։

Սյունիքի մարզի սահմանն անօրինաբար հատած և Սև լճի տարածք հասած թշնամու տեղակայումն էլ ռիսկեր է ստեղծել նաև այդ լճից սկիզբ առնող ջրերի անվտանգության մասով։ Այս խնդիրների շուրջ «Ռադիոլուրը» խոսել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով տեղեկացրել է՝ խնդիրները լուծելու համար հատուկ քայլեր են ձեռնարկվել։

«Քարվաճառի տարածքում, այո՛, ունենք խմելու ջրի պաշարներ գեներացնող բավականին կարևոր սկզբնաղբյուրներ, որոնք մի քանի գետի նախաաղբյուրներ են, այդ թվում  նաև ստորգետնյա հոսքերի միջոցով։ Եվ այդ նախաակունքներից սնվող մի քանի գետ հոսում է Սևանա լիճ կամ Արարատյան դաշտավայր։

Մեր նախարարությունն արդեն մի քանի ամիս առաջ պետական բյուջեից հատկացված միջոցների վերաբաշխում է արել  և շուրջ 36 մլն դրամի գնումներ  է պատրաստել՝ ձեռք բերելու մի քանի տասնյակ դոզոմետր և ժամանակակից հատուկ սարքավորումներ, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով՝ ամենօրյա մոնիթորինգի համար։ Դրանք ժամանակակաից սարքավորումներ են, որոնք արդի աշխարհում կիրառվում են։ Ձեռք բերման գործընթացն արդեն սկսվել է։ Եվ «Հիդրօթերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մեր մասնագետների կողմից արդեն իսկ նախագծվել և չափագրվել են դրանց  տեղադրման վայրերը։ Այս հատուկ սարքերը միացվելու են ավտոմատ համակարգին, ու ջրի որակի օնլայն 24-ժամյա մշտադիտարկում է իրականացվելու։ Այդ առումով բոլոր մտահոգությունները տեխնիկապես փարատելու ենք»,-մանրամասնում է նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանն առ այն, որ Քարվաճառի ջրահավաք ավազանի մոտ տեսնում է ռուս խաղաղապահների ներկայության կարիք, Պետրոսյանն արձագանքում է․ «Ռազմավարական առումով իմ լիազորությունների շրջանակում չէ գնահատական տալ և խաղաղապահների տեղակայման կամ այլ հնարավորություններ կարևորել կամ մատնանշել, բայց ցանկացած գործիքակազմ կամ փոփոխություն՝ ուղղված մեր անվտանգային համակարգի ամրապնդմանը կամ անվտանգության մակարդակի բարձրացմանը, մեր նախարարության կողմից ողջունվում է»։

Խոսելով Քարվաճառի ջրահավաք ավազանից Հայաստան հոսող ջրերի վրա ջրի որակը վերահսկող հատուկ սարքերի՝ դոզոմետրերի տեղադրման ժամկետերից՝ նախարարի պաշտոնակատարը բացատրեց՝ դա կարվի սեղմ ժամկետերում։  «24 սարք է նախատեսվում տեղադրել բոլոր այդ հատվածներում, որոնց վրա ջրի ներգործման չնչին իսկ հնարավորության ռիսկ կա։ Կարծում եմ՝ խնդիրը որոշ չափով ուռճացվում է որոշ քաղաքական շրջանակների կողմից նաև քաղաքական նպատակներով, կարող եմ ասել, որ այս ահազանգը մտահոգիչ է, բայց այնպիսի մի սպառնալիք չէ, ինչպիսին ներկայացվում է սոցցանցերում»,-ասում է։

Պետրոսյանի խոսքով՝ դեռ վաղ է գնահատել, թե ինչպես է փոխվել Հայաստան հոսող ջրերի «քարտեզը», սակայն մասնագիտական ստորաբաժանումներն աշխատում են այդ ուղղությամբ։

«Ամբողջական քարտեզագրում ունենալը դեռ ժամանակի հարց է։ Ամենախնդրահարույցն Ալ  լճերի հարցն է, դրանք ամենաբարձրադիր հատվածներում ունեն  խմելու ջրի գեներացնող պաշարներ և որոնք որոշակիորեն  ներթափանցում են Հայաստան հոսող գետերի ակունքներ։ Այս ընթացքում այն տարածքներում, որտեղ եղել են շփման գծի փոփոխություններ,  ջրի նմուշառումներում մտահոգիչ ցուցանիշեր չեն արձանագրվել»,-վստահեցնում է  նախարարն ու ավելացնում՝ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվելու նաև Սև լճի տարածքում, ինչպես նաև բոլոր այն տեղերում, որտեղ կան ջրային ռեսուրսների պաշարներ և արտաքին ներգործման ռիսկ։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ