Ռուզաննա Մանուչարյանը՝ ծննդաբերությունից հետո 2 ամսում 11 կգ նիհարելու և 3 ամսական դստերն իր հետ ֆիթնեսի տանելու մասին

Շոու Բիզնես mediaarm 2021-06-30 21:22:00 165
mycollages14thumb_JATvF.jpg

MediaArm.am Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի և դերասան Վահան Միրաքյանի դուստրն արդեն 3 ամսական է։ Դերասանուհին հղիության ընթացքում ավելացած 15 կգ-ից 11–ն արդեն կորցրել է, բայց ցանկանում է կորցնել ևս 4-ը։ Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան պատմել է նիհարելու իր տարբերակի մասին։

Դերասանուհու խոսքով՝ հղիության ընթացքում սովորաբար մինչև 20 կգ գիրանում են։ «Ես նույնիսկ այդ ընթացքում փորձել եմ հետևել սննդակարգիս։ Առհասարակ, հացաբուլկեղեն չեմ սիրում, չեմ օգտագործում, միայն լավաշ եմ ուտում։ Գուցե հենց դա օգնեց, որ 15 կգ-ից ավելի քաշ չհավաքեմ՝ չնայած հակում ունեի։ Քաշս այնքան կոկիկ ու էսթետիկ էր, որ հղիության ընթացքում չեմ նեղսրտել։ Ամուսինս, ընտանիքս ինձ միշտ մոտիվացրել են, կոմպլիմենտներ արել»,- ասաց նա։

Ըստ Ռուզաննայի՝ ծննդաբերությունից հետո 2 ամսվա ընթացքում կորցրել է 11 կգ։ «Հիմա ունեմ ավելորդ 4 կգ, որն ինձնից ոչ մի կերպ չի հրաժարվում՝ չնայած ամեն ինչ անում են դրա համար։ Այն երջանիկներից չեմ, որոնք ծննդատնից դուրս են գալիս և ունենում իդեալական քաշ ու մարմին,- ասաց նա և հավելեց, որ իր շրջապատում գտնվում են մարդիկ, որոնք իրեն հիշեցնում են ավելորդ կիլոգրամների մասին,- Երբեմն դա ինձ զայրացնում է, բայց սառն եմ դատում, հասկանում եմ՝ այս ամենը ժամանակավոր է։

Բալիկիս կրծքով եմ կերակրում, ինչը ևս պատճառ է, որ քաշս դանդաղ է վերականգնվի։ Ինձ քաշիս մասին հիշեցնող մարդկանց հիմա ուղղակի ժպտում եմ ու շնորհակալություն հայտնում, որ ևս մեկ անգամ հիշեցնում են իմ ավելորդ 4 կիլոգրամի մասին»։

Դերասանուհին ընդգծեց, որ 11 կիլոգրամը հեշտ չի կորցրել։ «Այնպես չի եղել, որ մի օր արթնանամ ու կշեռքի վրա տեսնեմ այլ թիվ։ Ես աշխատել եմ ինձ վրա, սննդակարգ պահել, դիետոլոգի հետ աշխատել։ Ծննդաբերությունից հետո այսպես, թե այնպես, սննդակարգ պետք է պահես, բայց դրանից հետո առանձին աշխատեցի նաև դիետոլոգի հետ, որի շնորհիվ կորցրի 3-4 կգ։ Բացառել եմ քաղցրն ու հացաբուլկեղենը, նախընտրում եմ բանջարեղեն։

Ինձ օգնել են նաև տեյպերի հետ կապված իմ գիտելիքները, որոնց շնորհիվ ունեմ ձիգ մաշկ։ Այս պահին սննդակարգ չեմ պահում, որովհետև չեմ հասցնում նորմալ սնվել։ Երբեմն, քաշիս հետ կապված ընկնում եմ փոքրիկ դեպրեսիաների մեջ, բայց այդ ամենն արագ անցնում է։ Կարևորն այն է, որ ունեմ առողջ բալիկ, ինքս էլ առողջ եմ, վստահ եմ՝ կվերականգնեմ նախկին քաշս»,- նշեց նա։

Մայրիկը նաև պատմեց, որ բալիկի հետ ֆիթնեսի է հաճախում։ «Միասին ենք մարզվում, նրա հետ մարզվելը մեծ հաճույք է, շատ հետաքրքիր է։ Քանի որ օգնող չունեմ, բալիկիս գրեթե ամենուր ինձ հետ տանում եմ, այլ տարբերակ չունեմ։ Կամ պետք է չգնամ, կամ էլ Վիկտորիային ինձ հետ տանեմ։ Բալիկս խելոք է, կարողանում եմ նրան տանել ու, այսպես ասած, խայտառակ չլինել։ Երեխաս դրսում իրեն շատ լավ է պահում։ Եթե օգնող ունենայի, իհարկե, կնախընտրեի ամեն տեղ չտանել երեխային, բայց չունեմ»,- եզրափակեց նա։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ