Ռուսաստանն արագացնում է զորքի տեղակայումը. ինչ է սպասվում

Լուրեր mediaarm 2021-06-02 11:53:00 726
r_mPCRr.jpg

MediaArm.am Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի զինված ներխուժումներից հետո Արցախում ռուս «խաղաղապահների» հրամանատար Մուրադովը ներգրավվել է բանակցություններին: Այսօր, ըստ զլմ-ների տեղեկությունների, նա Մոսկվայում մասնակցելու է եռակողմ բանակցությունների՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Երեկ տեղեկություններ եղան, որ ռուս զինվորականներն այցելել են Գեղարքունիքի սահմանային բնակավայրեր, ըստ ամենայնի՝ տեղակայման նպատակով: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել Տավուշի մարզում ռուս զինվորականների ներկայության մասին: 

Չնայած ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային խնդիրների հետ, միայն Մուրադովի կենտրոնական դերը բանակցություններում վկայում է հակառակի մասին: Հայաստանի սահմանային խնդիրները Արցախում Լավրովի պլանի իրականացման ոչ միայն արդյունքն է, այլեւ նպատակը: 

Սահմանազատման եւ սահմանանշման, ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը նախատեսում է Սյունիքից Վայոց ձոր, Արարատ, Գեղարքունիք եւ Տավուշ ռուսական ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորումը, ՀՀ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման հաշվին: Լրագիրը այս խնդրին բազմիցս անդրադարձել է: 

Այս ծրագրերի իրականացման համար գործի է դրվել անկանոն պատերազմի մեթոդներով ունիվերսալ մեխանիզմ՝ սահմաններին լարվածության օջախների ստեղծում՝ Բաքվի զինված ներխուժումների, հայ զինծառայողների սպանության ու գերեվարման միջոցով, եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացում», հայկական բանակը ենթարկելու, ժողովրդի հավաքական հոգեբանությունը խեղելու պայմաններում: 

Մոսկվան արագացնում է այս գործընթացը սեփական ներքին ու արտաքին խնդիրների խորացող ճգնաժամի ֆոնին: Նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածի «արտահոսքը», Ռուսաստանի կամ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դիտորդներին սահմանին տեղակայելու վարչապետի առաջարկը, Սյունիքում ՌԴ ԱԴԾ-ին անհատույց հողամասեր հատկացնելու որոշումները, «անկլավների» մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, ՀՀ պաշտպանության նախարարի «կարեւոր գործուղումը Մոսկվա» եւ նույն օրը ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականը դրա վկայությունն են: 

«Սյունիքում ու ընդհանրապես Հայաստանում Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգի կառուցումը» հենց սա է՝ Հայաստանի պետական ինքնիշխանության փաստացի վերացման հաշվին: Ռուսական ծրագրի հաջողության գրավականը նաեւ Հայաստանի իշխող ու ռուսանպաստ ընդդիմադիր խմբերի շարունակվող նողկալի «բանավեճն է»՝ հիմա արդեն մոսկովյան հրահանգով արտահերթ ընտրության շրջանակներում՝ հանուն ապագա ժամանակավոր ռեզերվացիայում ուչաստկովի աշխատելու:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/02/645906/  

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ