Ռոմանտիկ աստղագուշակ հունիսի 19-ի համար

LifeStyle mediaarm 2021-06-18 23:29:00 372
image750x5ff7f837a1008_CREJ4.jpg

MediaArm.am  Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին, նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի:Այսօր օգտակար կլինեն պրոֆելակտիկ, առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին:

Ցուլ. Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել:Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել: Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն և հետագայում ստիված չեք լինի զղջալ:

Երկվորյակ
Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Օյսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը  լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք, շրջապատի կողմից անտեսված մանրուքներին:Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Տարբեր ծրագրեր կքննարկեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները՝ շատ շուտով կիրագործվեն:

Խեցգետին
Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարության, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ:Անբարենպաս օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց: Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է, ինչ սիրում եք:

Առյուծ
Այսօր, հնարավորինս, խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել:Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը՝ ոչ սովորական: Այսօր հրաշալի տեսք ունեք, և չի բացառվում, ամեն քայլափոխի արժանանաք հակառակ սեռի  ներկայացուցիչների հաճոյախոսություններին:

Կույս
Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անմգամ հովանավոր կդառնան:Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել: Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա: Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը:

Կշեռք
Ցանկացած նոր գործ զգուշություն  է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել:Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր շռայլություններ թույլ տալ չարժե:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տառապում են ոսկրային, հոդային  քրոնիկ հիվանդություններով, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Կարիճ
Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրավորական հայտարարություններից:Օրվա երկրորդ կեսն  առավել արդյունավետ կդասավորվի: Նոր, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ և ազդեցիկ մարդկանց հետ: Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն:

Աղեղնավոր
Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց  ճանաչելու  ունակությունը, գործնական տեսանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել:Անձանական հարաբերություններում ևս դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նոր ծագող սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան:

Այծեղջյուր
Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշեք՝ այսօր ծագած խնդիրներն, այնքան էլ լուրջ չեն, որքան թվում են, դրանցից շատերը  ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն:Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն: Ընկերների հետ շփումը, ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի: Իմիջի հետ կապված փոփոխությունները, սակայն, ցանկալի է հետաձգել:

Ջրհոս
Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք:Վտահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք:Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Ձկներ
Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար,  կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը:Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են: Զարմանալի չէ , որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կկորցնեն լավատեսությունը, ինչը, բարեբախտաբար, տևական չի լինի: Արդեն օրվա երկրորդ կեսին, ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ