Իրանի նախագահը խոսել է Հայաստանի համար կարևոր օդանցքի մասին

Լուրեր mediaarm 2021-05-22 19:43:00 909
iran-armenia_CfsuO.jpg

1in.am-Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցող բանակցությունում, որտեղ արևմտյան երկրները Իրանի հետ քննարկում են միջուկային ծրագրի շուրջ կարգավորման գործընթացի հեռանկար, ձեռք է բերվել պատժամիջոցների որոշակի չեղարկման համաձայնություն: Իրանի նախագահը հայտարարել է, որ մայիսի 19-ի բանակցության արդյունքում համաձայնությունը կա, մնացել է մի քանի կետի հստակեցում:

Վիեննայի գործընթացը միտված է ըստ էության ամերիկա-իրանյան հարաբերության այն աստիճանի վերականգնմանը, որ արձանագրվեց Օբամայի վարչակազմի քաղաքականության արդյունքում և որը չեղարկեց Թրամփը: Այդ հեռանկարը կամ խնդիրը ունի էական հակառակորդներ, սկսած ԱՄՆ դաշնակից Իսրայելից, մինչև Հայաստանի դաշնակից Ռուսաստան, իսկ Թուրքիան՝ վրադիր, կամ ներդիր: Միևնույն ժամանակ, ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման միտումն որ որոշակկի նոր ստատուս-քվոյի հաստատումը այդ տիրույթում, Հայաստանի համար կարող է դառնալ ռեգիոնալ կարևոր՝ եթե ոչ դուռ, ապա առնվազն օդանցք, որը թույլ կտա շնչել նոր իրավիճակում, որտեղ Հայաստանի «թոքերը» սեղմվել են Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմի և տարածքների կորստի ռազմա-քաղաքական հետևանքով:

Վիեննայում ըստ էության բացվում է, կամ նշմարվում է այդ օդանցքի բացման հեռանկարը, ինչի մասին խոսում է Իրանի նախագահ Ռոհանին: Միևնույն ժամանակ ուշադրությունից դուրս չպետք է թողնել և այն, որ հունիսին Իրանում նախագահի հերթական ընտրությունն է, որտեղ Հասան Ռոհանին այլևս չունի առաջադրվելու հնարավորություն: Այդ ընտրությանը սպասվում է պահպանողական թեկնածուի հաղթանակ:

Չի բացառվում, որ Վիեննայի բանակցության համաձայնությունները թելադրված են նաև հենց այդ հանգամանքով, որպեսզի այդպիսով դրական ազդեցություն ունենան Իրանի գործադիր իշխանությունը ներկայումս տնօրինող ռեֆորմիստների թևի քաղաքական հեռանկարի համար: Այլ կերպ ասած, Հասան Ռոհանիի հայտարարությունը կարող է պարունակել նաև ներքաղաքական շահերով թելադրված մոտիվներ կամ երանգներ: Սակայն, բոլոր դեպքերում, ամերիկա-իրանյան հարաբերության լիցքաթափման որևէ աստիճան և կարգավորման միտում Կովկասի, մասնավորապես սեղմված Հայաստանի համար ունի օդանցքի այդ նշանակությունը:

Դժբախտաբար, Հայաստանը խոշոր հաշվով չունի այն ընդլայնելու կամ դրա բացումն արագացնելու ռեսուրս, հնարավորություն, ազդեցություն: Եվ մեծ հաշվով, նոր իրողություններն ու Ռուսաստանի վերաբերմունքը հաշվի առնելով, Երևանի համար անգամ օդանցքից շնչելու հնարավորությունն է թվում սուղ: Սակայն, նվազագույնը դա պետք է անել, պետք է գտնել դա անելու հնարավորությունը, այդ թվում իհարկե նաև Ռուսաստանի հետ որոշակի աշխատանքով, որովհետև բոլորովին ռացիոնալ չէ դիտարկել այդ հեռանկարը Ռուսաստանի հետ դիմակայությամբ: Առավել ևս այն իրավիճակում, որ կա Սյունիքի շուրջ և որտեղ միանգամայն պարզ է Ռուսաստանի դերը, այդ թվում նաև ամերիկա-իրանյան կարգավորումից մեղմ ասած չոգևորված Թուրքիայի հետ Մոսկվայի գործակցության պատրաստակամության պայմաններում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ