Քոչարյանի տխուր օրերը սկսվում են. ամեն ինչ ջրի երես է դուրս գալու (տեսանյութ)

Լուրեր mediaarm 2021-03-23 20:43:00 2829
robert-kocaryan_6sSLk.jpg

MediaArm.am-Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։ Ավելի քան 1,5 տարի առաջ մեկնարկած դատավարության ընթացքում դատարանը հիմնականում քննել է Քոչարյանի և մյուսների փաստաբանների տարատեսակ միջնորդությունները։

«Դատարանը քննարկել է կողմերի միջնորդությունները և անցնում է դատաքննությանը: Դատարանը պարզաբանում է դատավարության մասնակիցներին, որ կողմերը բավարար ժամանակ ունեին միջնորդություններ ներկայացնելու համար, ինչի համար ունեցել են ավելի քան 1,5 տարի ժամանակահատված», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատավոր Դանիբեկյանի որոշումը դուր չեկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, նրանք բոյկոտելով դատական նիստը դուրս եկան դահլիճից: Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանը կքննարկի փաստաբանների վարքագիծը. «Հաջորդ դատական նիստում դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծի քննարկմանը, որից հետո կլսենք մեղադրական եզրակացությունը»: Դատավարության վերջին ամիսների ընթացքում մեղադրող դատախազները պաշտպանական կողմին մեղադրում էին միջնորդություններով դատաքննությունը հետաձգելու համար, իսկ զոհերի հարազատները հենց այդ միջնորդությունների պատճառով բոյկոտում էին դատական նիստերը։

Դատարանի բակում արդեն երկրորդ նախագահի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանը հայտարարեց՝ դատարանը որևէ պարագայում չի կարող սահմանափակել միջնորդությունների ներկայացման իրավունքը:

«Ուրեմն դատարանն է արդեն մի անգամ սրա գնահատականը տվել, ես էլի պիտի կրկնեմ, որ մի անգամ արդեն դատարանն ասել է դատախազներին՝ ի պատասխան նրանց միջնորդության, որ դա օրենքով նախատեսված չէ, հնարավոր չէ, օրենքը թույլ չի տալիս պաշտպանական կողմին սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու հարցում: Հիմա դատարանն այդ նույն բանը, ինչը համարել էր՝ օրենքով չի թույլատրվում, փաստացի արեց:

Այսինքն մեր միջնորդությունները չքննեց ու միանգամից անցավ դատաքննության, թեև դեռ մի քանի միջնորդություններ էլ դատարանում արդեն երևի մի 7-8 ամիս է դրված են», - ասաց պաշտպանը: Ալումյանի խոսքով՝ առայժմ չեն որոշել՝ ինչ քայլերի կդիմեն հետագայում.

«Ուրիշ ինչ գործողություններ կանենք, ուրիշ ինչ քայլեր կձեռնարկենք, մենք դեռ չենք որոշել, որովհետև մեզ համար ընդհանրապես կանխատեսելի չէր, որ դատարանը կարող է իր իսկ որոշումը խախտելով այսպիսի քայլերի դիմի»: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների հետևանքով Երևանի կենտրոնում 10 մարդ սպանվեց։
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ