Քոչարյանը շատ նուրբ ձևով «քցեց» Վահե Հակոբյանին

Լուրեր mediaarm 2021-07-23 23:24:00 1956
robert-kocharyan-vahe-hakobyan_aaMO-.jpg

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի մանդատ ստացած պատգամավորների  ցանկը։ Oգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավորական մանդատ: Հայտնի է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Նրանց ԱԺ փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այս դասավորվածությունից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու բոլոր պաշտոններից դուրս է թողել դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պարզապես արժանին է մատուցում դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերին։ Բոլորին տալիս է ըստ իրենց ներկայիս կարգավիճակի ու մատուցած ծառայությունների։  

«Քոչարյանը նրանց դիտարկում էր որպես լուզեռների և պարզապես ոչինչ չի տալիս դրա դիմաց։ Քոչարյանի տրամաբանությունը սա է՝ մարդիկ ձեզ   ձայն չեն տվել, ինչո՞ւ ես պետք է ձեզ պաշտոն տամ»,- ասաց Մեհրաբյանը։

  Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի համարում, որ Քոչարյանն այսպիսով պատժում է սյունյաց համայնքապետերից կազմված կուսակցությանը իրենց «հայրենիքում» կրած խայտառակ պարտության համար։ «Ես չեմ կարծում, որ խնդիրը Սյունիքի պարտությունն է։ Հարցն այն է, որ  Վահե Հակոբյանի կուսակցությունը ստեղծվել էր այն պարզ նպատակով, որ Քոչարյանը միայն ՀՅԴ-ի հետ չգնա ընտրության, և լինի երկրորդ ուժ, որը ժողովրդի աչքում կհավասարակշռի ՀՅԴ-ի բավական լուրջ բացասական ռեյտինգը։

Այն բանից հետո, երբ այդ խնդիրը լուծվեց, և նրանք հայտնվեցին Ազգային ժողովում, այլևս կարիք չկա  որևէ բան հավասարակշռելու։ Հիմա պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնց Քոչարյանը վստահում է և որոնց հետ ցանկանում է աշխատել։ Այս տրամաբանությամբ էլ անձինք ընտրվում են նշված կուսակցությունից դուրս»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով «Վերածնվող Հայաստան»-ը ստացել է այն, ինչի համար որ մտել էր գործընթացի մեջ։ Դրանք այն մանդատներն են, որոնք նրանք ստացել են։  

«Կարծում եմ՝ «վերածնվող Հայաստան»-ի պատասխանատուները տեղյակ էին դրա մասին և ի սկզբանե էլ համաձայնել էին դրան»,- եզրափակեց Ղևոնդյանը։

Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն առհասարակ  չի համարում, որ արդեն կարևոր է, թե ով ում ինչի համար է պատժում։

«Հասարակությանն էլ այլևս չպետք է հետաքրքրի, թե նրանք մտել են պառլամենտ, ոչ էլ պետք է հետաքրքրի նրանց նշանակումները, և ոչ էլ հետաքրքրի, թե ով է ում քցել։ Այս հարցերը հասարակությանը վաղուց արդեն չեն հետաքրքրում։ Ես չեմ համարում, որ այդ ուժերը քաղաքական օրակարգ են ձևավորում։ Իրենք մաքսիմում կարող են ինչ-որ խժդժությունների փորձեր անել, վնասարարության փորձեր անել պետության հանդեպ։ Այդտեղ քաղաքական  դեմք չկա։ Չեմ կարծում, որ ընտրակաշառքով, խախտումներով  պառլամենտ  խցկված ուժերը քաղաքական դեմքեր են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ