MediaArm.am Այս պահին ոստիկանները փորձում են պարզել սպանվածի ինքնությունը։ Տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Աբովյան փողոցի վրա այս պահին լարված է: Ալիքը նաև տեղից տեսանյութ է հրապարակել:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնում է. «Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու» », - նշել է նա։