Փաշինյանը ոչնչացրեց Քոչարյանին

Լուրեր mediaarm 2021-04-08 16:48:00 6534
pashinya-putin_tALnl.jpg

MediaArm.am-Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Պուտինի հետ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե, ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել:

Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին», – ասել է վարչապետը: «Շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից» արտահայտությունն այս դեպքում ոչ միայն կոնկրետ հանդիպմանն է վերաբերում, այլ նաև հայաստանյան ներքաղաքական համատեքստին, մանավանդ, որ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն առնվազն քարոզչական հարթության վրա ակտիվորեն խաղարկում են ռուսական գործոնը։

Մարտի 1-ի գործի կարճումը, Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության եթերում Պոզներին հյուրընկալվելը, Պեսկովի ակնարկը Պուտինի ու Քոչարյանի մտերիմ հարաբերությունների մասին առիթ էին տվել, որպեսզի երկրորդ նախագահի թիմն ակտիվորեն խաղարկի այն հանգամանքը, թե Քոչարյանը Մոսկվայի «մարդն» է ու առաջիկա ընտրություններում նրա հաղթանակը երաշխավորված է։

Անկեղծ լինենք․ որևէ կայսրություն դեմ չի լինի, եթե իր ազդեցության տակ գտնվող երկրի ղեկավարի պաշտոնում հայտնվի մեկը, որն ավելի շատ իր շահերն է սպասարկում՝ սեփական պետության օրակարգը ու շահերը մի կողմ թողած։ Այս առումով՝ Քոչարյանը Մոսկվայի համար իսկապես իդեալական թեկնածու է։ 

Սակայն հենց այստեղ էլ Քոչարյանի դիվիդենտները վերջանում են ու սկսվում են «բայց»-երը։ Գլոբալ հարթության վրա Նիկոլ Փաշինյանը Մոսկվային երբեք էլ չի հակադրվել՝ ինչքան էլ նման պատկեր փորձում են ցույց տալ հայաստանյան հին համակարգի քարոզիչները, ըստ այդմ՝ «կայունության» մասին ուրույն պատկերացում ունեցող ռուսական քաղաքական էլիտան որևէ պատճառ չունի Հայաստանում ցնցումներ գեներացնելու՝ միայն այն պատճառով, որ Քոչարյանը գա իշխանության։

Մյուս կողմից, հետպատերազմյան Հայաստանի սուբեկտության նվազման ու ռուսական ազդեցության մեծացման համատեքստում Մոսկվայի համար երկրորդական է, թե ով է ղեկավարելու Հայաստանը։ Ակնհայտորեն՝ Հայաստանի որևէ ղեկավար այսօրվա իրավիճակում ռուսական շահերին հակոտնյա քաղաքականություն չի վարելու։

Կարծում ենք՝ Մոսկվան անկեղծ է ու այս իրավիճակում չի միջամտելու Հայաստանի ընտրական գործընթացին՝ ընտրությունը թողելով մեր հասարակությանը։ Նման հեռանկարն արդեն մահացու է Ռոբերտ Քոչարյանի համար, որովհետև նա չունի լեգալ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, իշխանության գալու որևէ հեռանակար։ Այս իրավիճակում Մոսկվան, ընդհակառակը, չի ցանկանալու նույնանալ Քոչարյանի հետ՝ ռուսական շահերը մեր երկրում չվտանգելու համար։

Եթե մի բան էլ Մոսկվայում Քոչարյանին խոստացել են, դա այն է, որ նա առաջիկա ընտրություններից հետո ունենալու է, այսպես ասած, տիտղոսային ընդդիմության դեր ու, ըստ անհրաժեշտության, մահակ է դառնալու Հայաստանի իշխանության գլխին՝ նրանց «ռուսական գծի» մեջ պահելու նպատակով։

Politcom.am

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ