Փաշինյանի առաջարկը շատ վտանգավոր է և ռիսկային

Լուրեր mediaarm 2021-08-01 21:22:00 543
nikol-pashinyan_m1F30.jpg

1in.am- Վերջին օրերին սահմանային փոխհրաձգությունները Երասխում և Գեղարքունիքի մարզում չեն դադարում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը՝ սահմանազատման աշխատանքներն առանց բախումների իրականացնելու համար. «Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-կառավարության նիստին հայտարարեց Փաշինյանը։

Այս հայտարարությանը, սակայն, չեն արձագանքում քաղաքական այն ուժերը, որոնք երկրի ինքնիշխանության, սուվերենության դիրքերից են հանդես գալիս։

Հայտարարությամբ է հանդես եկել միայն «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմինը, որը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկին, հայտարարության մեջ նշվում է, որ վերջինս շրջանցեց Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձևավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է և՛ ցինիզմը, և՛ հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։

.«Մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը, միատեղելով Հայաստանի, հայության և նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ և ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում»,-ասված է հայտարարության մեջ։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական«-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը հետագայում հավելյալ քննարկման առիթ կհանդիսանալ։ Տվյալ պարագայում, նրա խոսքով, մի շարք հարցեր են առաջանում, նախ՝ ինչպիսի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում այդ հայտարարությունը նախորդիվ սկսված սահմանային լարվածությունների հետ և արդյոք սա տուրք չէ՞ հենց արտաքին ճնշմանը, մասնավորապես հենց ադրբեջանա-թուրքական ճնշմանը և Ռուսաստանի կրավորական դիրքին։ Երկրորդ՝ որքանո՞վ է դա հարցի լուծում Հայաստանի գրեթե ամբողջ սահմանի երկայնքով, բացառությամբ հայ-վրացական սահմանի, ռուս  սահմանապահների տեղակայումը։

Խալաթյանը բերեց Սյունիքի մարզի օրինակը. Սյունիքում կա ռուսական ռազմաբազայի հենակետ, բայց այդ հենակետի առկայությոամբ անգամ ադրբեջանական զինուժը փաստացի ավելի քան երկու ամիս օկուպացված է պահում Սյունիքի Սև լճի տարածաշրջանի որոշակի հատված, կամ Նախիջևանի սահմանին նույնպես ռուս սահմանապահներ են կանգնած, բայց ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայում են մեր զինվորականները.

«Այսինքն՝ այն հատվածները, որտեղ ռուսական զինուժն է, դրանից սահմանային լարվածությունները չեն թուլանում։ Եվ թե որքանով կարող է այս առաջարկը լինել խնդրի լուծում, անհասկանալի է։ Ադրբեջանը և Թուրքիան համալիր հարցեր են լուծում և սահմանային լարվածությունները մեկուսի չի կարելի դիտարկել, դրանք ընդհանուր գործընթացի մաս են, այն է ՝ստիպել Ադրբեջանին  ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարության տեսակով կամ առանց դրա, ստիպել Հայաստանին Սյունիքում փաստացի միջանցքներ տրամադրել Ադրբեջանին, երրրոդ՝ չի բացառվում, որ լատենտ ցեղասպանության ճանաչումից և նաև Կարսի պայմանագրի ճանաչումը։ Այսինքն՝ մեկուսի դիտարկել այս խնդիրը և դրան մասնակի լուծումներ տալ, այն է՝ նորից խոսել ՀԱՊԿ դերի մասին, կարծում եմլ արտաքին ճնշման արդյունք կարող է լիենլ ՀՀ-ի վրա, քանի որ դա որևէ կերպ հարցի լուծում չի կարող լինել»,-հավելեց նա։

Խալաթյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանություններին պետք է հասարակական, քաղաքական առողջ ուժերի աջակցությունը և ազգային միասնականություն այս կարևոր խնդրի շուրջ, իշխանությունը խաչաձև ճնշումների է ենթարկվում. «Չհամարենք, որ սա միայն իշխանությունների գործն է, սա ամբողջ երկրի գործն է, և անգամ ամենասուր ընդդիմախոսները պետք է գտնեն ուժ իրենց մեջ ժամանակավորապես տարաձայնությունները մի կողմ դնելու»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, նշեց, որ դա չհաստատված որոշման մի առաջարկ է, որը պետք է դիտել լայն քաղաքական ենթատեքստում, սա ռիսկեր, վտանգավոր պարունակող առաջարկ է. «Հասկանում եմ դրա տրամաբանությունը, այսինքն՝ չունենալով նույնիսկ ռեսուրսներ մարդը սեղանին է  նետում վերջին ունեցվածքը՝ ասելով՝ ես խաղում եմ ամողջ ունեցվածքիս վրա, սա շատ վտանգավոր է և ռիսկային»։

Նման հարցերը մեկ քաղաքական ուժ, նրա խոսքով, միայնակ որոշելու իրավունք չունի քանի որ դա հակասում է մեր ժողովրդավարական  գործընթացների սկզբունքներին և այն տրամաբանությանը, որին կոչված է արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ձևաչափը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ