Ովքեր կարող են չպատվաստվել

Հասարակական mediaarm 2021-08-28 22:52:00 615
54075ef3c06d3a9435ef3c06d37688_8OFbm.jpg

MediaArm.am ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը մանրամասնել է, թե տնտեսվարողների աշխատողները որ դեպքերում կարող են չպատվաստվել:

«Արմենպրես»-ը Սիմոնյանի հետ զրուցել է Առողջապահության նախարարի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցների՝ պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի հանձնման կամ պատվաստման նոր պահանջի վերաբերյալ, որը գործելու է հոկտեմբերի 1-ից:

Սիմոնյանը նշեց, որ աշխատանքի վայրերում սահմանափակումներ են մտցվում ոչ այն պատճառով, որպեսզի քաղաքացիները ստիպված պատվաստվեն, այլ այսպես արվում է ամբողջ աշխարհում:

«Աշխատանքի վայրում միմյանց վարակելու վտանգը շատ ավելի մեծ է, քանի որ այսօր տարածվում են մուտացված շտամներ: Պատվաստումների աճն ու սահմանափակումները մարդկանց մի օր կհանգեցնեն նրան, որ մեր երկրում էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետի գաղափար: Կարծում եմ, եթե ամբողջ աշխարհում հնարավոր լինի այդ գաղափարն առաջնային դարձնել, ապա հնարավոր կլինի ինչ-որ ձևով ազդել վիրուսի շրջանառության վրա: Բոլոր կառույցներում, լինեն դրանք մասնավոր սեկտորի, թե պետական, աշխատակիցները պետք է կամ թեստ հանձնեն 14 օրը մեկ կամ պատվաստված լինեն: Այս պահին, ոչ թե սահմանափակումներով նորություն ենք մտցրել, այլ կա իմունականխարգելման նորմատիվ իրավական փաստաթուղթ, որը ստեղծվել է ԱՀԿ-ի դիրքորոշումից ելնելով»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կան բացարձակ հակացուցումներ, երբ մարդ պատվաստվել է որևէ պատվաստանյութով և ունեցել է ծանր անաֆիլակտոիդ շոկ, ապա հաջորդ, նույնանման հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութն այլևս չի ստանալու:

«Այսօր դա արդիական է նաև կորոնավիրուսային հիվանդության առումով: Կան նաև ժամանակավոր հակացուցումներ, երբ քաղաքացու մոտ այդ պահին միջին ու ծանր ընթացքով սուր հիվանդություն է, ինչպես նաև քրոնիկ հիվանդության սրացում է նկատվում: Տվյալ անձինք չեն պատվաստվում այնքան ժամանակ, մինչև կառողջանան: Այս ամենը փաստագրում է միայն բժիշկը: Կան հիվանդներ, ովքեր բուժվում են ստացիոնարում կամ պոլիկլինիկայում, արդյունքում բուժող բժիշկների կողմից տրվող որոշումները թույլ են տալիս հակացուցելու կամ չհակացուցելու պատվաստումը: Օրինակ, եթե մարդու մոտ ախտորոշվել է բրոնխիտ կամ թոքաբորբ, ապա ժամանակավոր նրան տրվում է քաղվածք, որ այդ պահին հակացուցված է պատվաստվել»,- ասաց մասնագետը:

Սիմոնյանն ասաց, եթե տվյալ կազմակերպության տնօրինությունը պահանջում  տեղեկանք հակացուցման վերաբերյալ՝ տեղեկատվություն ամբուլատոր քարտից իր առողջական վիճակի մասին: Նրա պնդմամբ, այդ դեպքում գործատուն պահանջում է կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ, կամ հակացուցում:

«Եթե տեղամասային բժիշկը դժվարանում է եզրակացություն տալ հակացուցումների վերաբերյալ, ապա նրան օգնում է հանձնաժողովը, որը քննարկելու արդյունքում կտա քաղվածքը: Դեղորայքից, քիմիական տարբեր նյութերից կամ սննդից ալերգիա ունեցողների դեպքում կարող են լինել հակացուցումներ, սակայն նրանք պետք է պարտադիր թեստավորվեն ամսական 2 անգամ՝ սեփական գումարով»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ այն անձինք, ովքեր համաձայն իրենց իրավունքի չեն ցանկանա պատվաստվել, ինչպես նաև 14 օրը մեկ թեստավորվել, քանի որ գումարային առումով չի կարող թույլ տալ իրեն, ապա կարող է հեռավար աշխատել՝ տնից:

Խոսելով նաև այն կանանց, ովքեր բուժում են ստանում, որպեսզի կարողանան երեխա ունենալ, մասնագետը շեշտեց, որ ցանկացած դեպքում, երբ անձը բուժում է ստանում՝ պատվաստումը հակացուցված չէ:

«Սուր հիվանդություն, եթե չունեն, սակայն բուժում են ստանում որևէ հիվանդությունից կամ հղիանալու համար, միևնույնն է կարող են պատվաստվել: Անգամ գինեկոլոգների հետ ենք զրուցել, նրանք նույնպես պնդում են, որ պատվաստումը չի խանգարում այդպիսի պարագայում: Այն պահանջը, որը գործելու է հոկտեմբերի 1-ից, հղիների դեպքում մոտեցումը փոխվել է՝ իրենց չի վերաբերվում: Թողնում ենք նրա գիտակցության վրա, եթե նա հասկանում է, որ ռիսկի խմբում է գտնվում, ապա կարող է պատվաստվել: Եթե չի ցանկանում պատվաստվել, ապա նա բերում է թուղթը հղիության մասին և կարող է անգամ չպատվաստվել»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ ուսանողները համալսարանում դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք նույնպես բացառություն են կազմում:

Նա ընդգծեց, որ պատվաստումների սկսելու փուլի հետ համեմատ այժմ մեծացել է պատվաստվողների թիվը, մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել: Սիմոնյանը շեշտեց, որ իրազեկումը, շրջապատի մարդկանց պատվաստումը, ինչպես նաև օտարերկրացիների ներգրավվածությունը պատվաստումների գործընթացում հասարակությանը հանգեցրել են այն համոզման, որ անպայման պետք է պատվաստվել:

«Վերջին օրերին օրական 5000-7000 պատվաստում է իրականացվում ողջ հանրապետությունում: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց գիտակցությունը բարձրացել է: Այսօր արդեն հանրապետությունում ունենք մի պատկեր, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշը սկսել է բարձրանալ, քանի որ շրջանառվում է նաև «դելտա» շտամը, որը բավականին արագ է զարգանում: Մինչ այսօր վարակիչ հիվանդությունները կանխարգելել ու կառավարել ենք պատվաստումների միջոցով»,- նշեց Սիմոնյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ