MediaArm.am «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին, ժամը 09.00-24.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պետրովի, Կարեյան, Բուռնազյան, Ազատամարտիկների, Հ. Աբրահամյան, Սազայու, Գ. Միքայելյան, Ս. Աղեկյան, Կ. Հայրապետի, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Բարեկամության, Զ. Անդրանիկի, Կաբելագործների, Դաշտոյան, Բունիաթյան, Բոշնաղյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը` պատճառված անհանգստության, և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: