Երեկ Նորքի դաժան սպանության հեղինակը «Օրենքով գողի» սանիկ է. Մանրամանսեր Video

Լուրեր mediaarm 2021-05-09 13:49:00 1425
spanutyun-norqum_q73dZ.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու  փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  երեկ՝ մայսիս 8-ին, Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին հրազենային մահացու վնասվածք  հասցնելու փաստով:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ երեկ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, և համագործակցելով Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզել են  ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սպանության վայրի շենքեից մեկի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, ով  վիճաբանություն է ունեցել Հ. և Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած  հրազենից կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված  Mercedes-ը եղբայրները ավտմեքենաների վարձույթի  սրահից էին վերցրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Պարզվել էր՝ վիրավորը, ով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել էր հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա քաղաքում, ժամանել Հայաստան։ Քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։  

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ