MediaArm.am Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր լրացումներ են կատարվել։ Նոր տուգանքներ են սահմանվել ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու և վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար։
Ընդունված օրենքը ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ին։
Այսպիսով, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20-40 հազար դրամի չափով: