Սա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ

Լուրեր mediaarm 2021-05-08 10:56:00 423
nikol-putin_xi2pY.jpg

MediaArm.am-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց պակաս դեր չի խաղում ձնագնդի էֆեկտը, երբ հանրության մեջ ռուսական քաղաքականության դեմ տրամադրվողների թիվը մեծանում է ինքնըստինքյան։

Ռուսական աշխարհաքաղաքական վեկտորների և դրանց մեջ հայկական շահը զոհաբերելու մասին կխոսեմ մեկ ուրիշ անգամ։ Հիմա կարևոր է հասկանալ, թե ով է մեղավոր մեզանում Ռուսաստանի դեմ վատ տրամադրությունների համար։ Կարծում եմ՝ առաջին հերթին հենց ռուսական իշխանությունը։ ՌԴ որևէ դեսպան այդպես էլ չձերբազատվեց խորհրդային պաշտոնյայի բարդույթից և իր մեջ ուժ չգտավ դուրս գալ փողոց ու շփվել շարքային հայաստանցիների հետ։

Այնինչ ԱՄՆ կամ եվրոպական որևէ երկրի դեսպան մշտական ուղիղ կապի մեջ է մարդկանց հետ, գնում է մարզեր, նստում է բացօթյա սրճարաններում ու անիմաստ ժպտում անցորդներին։ Դա էլ է դիվանագիտություն, այլ կերպ՝ Public diplomacy (Ժողովրդական դիվանագիտություն)։ Պարզ է, իհարկե, որ դա արևմտյան պոպուլիզմ է, բայց չմոռանանք, որ ժամանակակից աշխարհում հենց պոպուլիստական գործոններն են մեծ դեր խաղում հանրությունների համակրանքը գրավելու համար։ Ոչինչ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, որ մեկանգամյա օգտագործման միջոց է, բայց ազդում է։

Բացի այդ, կարծում եմ, ՌԴ իշխանությունը պիտի դադարեցնի կայսերական բառապաշարի կիրառումը հայ ժողովրդի և Հայաստանի հետ շփվելիս։ Եթե մենք դաշնակիցներ ու բարեկամներ ենք, ապա պետք է խոսենք բարեկամաբար, հակառակ դեպքում Հայաստանը այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում, մեղմ ասած, անակնկալի կգան։ ՀՀ իշխանությունն էլ մի կողմից քծնում է ՌԴ-ին, բայց մյուս կողմից հանրային մակարդակում սերմանում է ռուսատյացություն։ Դա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ։

Պետք է բանակցել և համապատասխանեցնել շահերը։ Չմոռանանք, սակայն, եթե Ռուսաստանը վերջնականապես զրկվեց Հայաստանից, հաջորդ պատերազմը լինելու է Չեչնիայում ու Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում՝ Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Ռուսաստանի մասնատման համար։ Լրագրող Նաիրի Հոխիկյան:

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ