Ելենա Արշակյանը՝ Մերի Երեմյանի՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին․ նրան կփոխարինի այլ դերասանուհի

Շոու Բիզնես mediaarm 2021-03-16 23:29:00 7104
merierevyan_mJXUj.jpg

MediaArm.am-Դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս մասին առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին և պատմել համագործակցությունը դադարեցնելու հանգամանքների, նոր դերասանուհի ընտրելու մասին։ Նրա խոսքով՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

«Սկզբում ուզում եմ ասել, որ մարդը ընտրելու իրավունք ունի։ Ես հարգում եմ դիմացինի իրավունքը: Մերիի չնկարահանվելը իր ընտրությունն էր,– ասաց Ելենան, իսկ հարցին՝ ի՞նչ պայմանավորվածություն ունեին ի սկզբանե, պատասխանեց,– Կարող էի սահմանափակվել իմ նախորդ պատասխանով, բայց քանի որ պատասխանատու եմ հեռուստադիտողի առաջ, ուզում եմ բացատրել ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ Մերին այլևս չի նկարահանվում մեր նախագծում։ Մերին, ինչպես մյուս դերասանները, մասնակցել է քասթինգի, պատմել է, որ իր մասնակցությամբ այլ հեռուստաընկերությամբ նկարահանվող նախագծում տևական ժամանակ է` չի նկարահանվում, դադար է և մեզ մոտ գալուց առաջ իր քայլերը  համաձայնեցրել է նախորդ աշխատավայրի ղեկավարության հետ: Ինձ խնդրել է նաև, որ նախորդ նախագիծը վերսկսվելու դեպքում վերադառնա և մի քանի նկարահանման օրվա ընթացքում ավարտի իր սյուժետային գիծը:  Ես ընդառաջել եմ Մերիին, հարգելով իր աշխատանքը և հասկանալով՝ ինչ է նշանակում կիսատ թողնել  սյուժետային գիծը։ Բայց մեզ համար անակնկալ բացահայտվեց, որ խոսքը ոչ թե մի քանի օրվա, այլ զուգահեռ նկարահանումների մասին է»։

Ելենան նշեց, որ իրենց պայմանագիրը նման բան չի ենթադրում։ «Մերիի և «Արմենիա» հեռուստաընկերության միջև կքնվել էր պայմանագիր, ըստ որի, նկարահանումների ընթացքում իրավունք չունի մասնակցել այլ երկարաժամկետ նախագծի։ Դա հնարավոր չէ և՛ ֆիզիկապես, և՛ սխալ է օրվա մեջ հեռուստադիտողին ներկայանալ երկու տարբեր կերպարներով: Մերիի հետ երբևէ որևէ կոնֆլիկտ չի եղել և չէր էլ կարող լինել, միակ բանը, որ զարմացրեց՝ Մերիի հեռանալու տարբերակն էր:  20-ից ավել նախագիծ եմ իրականացրել և յուրաքանչյուր նախագծի ավարտից հետո դերասաններին շնորհակալություն եմ հայտնել, նույնն էլ իրենք: Մերին նախընտրեց նկարահանման նախորդ օրը՝ երեկոյան, նամակով տեղեկացնել, որ միակողմանի խզում է պայմանագիրը և առավոտյան չի մասնակցելու նկարահանմանը: Ամբողջ խումբը, դերասանները պատրաստվել էին նկարահանումներին, և որքան էլ բարդ էր, չէի կարող թույլ տալ, որ մեկ հոգու պատճառով նախագիծը տուժի: Որոշում կայացվեց, որ առավոտյան կնկարահանվի այլ դերասանուհի»,– ասաց ռեժիսորը, սակայն առայժմ չբացահայտեց, թե որ դերասանուհին է ընտրվել այդ կերպարի համար:

Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է հարցը տեղափոխել իրավաբանական տիրույթ, դատի տալ Մերի Երեմյանին․ «Այն պահից սկսած, երբ Մերիի  ներկայացուցիչը նամակով նախապահանջ ուղարկեց ծառայությունների մատուցման պայմանագրի միակողմանի դադարեցման մասին` հարցն արդեն տեղափոխվեց իրավաբանական տիրույթ»։

Այս սերիալում Մերին գլխավոր կերպար էր մարմնավորում, շատերը սովոր էին հենց նրա դերակատարմանը։ Հարցին, թե դերասանի փոփոխությունը որքանո՞վ բացասական կազդի սերիալի վրա, Ելենան պատասխանեց․ «Մենք բարդ որոշում ենք կայացրել, ակնկալում եմ մեր հեռուստադիտողի աջակցությունը: Ընտրվել է լավ դերասանուհի և վստահ եմ, որ պատվով մինչև վերջ կտանի իրեն վստահված դերը: Հավատացնում եմ, որ հեռուստադիտողը կսիրի կերպարին նաև նոր դերասանուհու մատուցմամբ, որին շատ շուտով կտեսնի եթերում։ Սյուժետային գիծը կշարունակի մնալ հետաքրքիր և վստահ եմ, որ հեռուստադիտողները կշարունակեն նույն հետաքրքրությամբ հետևել պատմության ընթացքին։ Հեռուստադիտողները մեզ ողողում են նամակներով, մեկնաբանություններով, կարծիքներով ու գնահատանքի խոսքերով,  ինչի համար անչափ շնորհակալ ենք։  Մենք անում ենք հնարավորը, որպեսզի որևէ բան չխանգարի նախագծի հերթական սերիայի եթերի հեռարձակմանը, քանի որ մեր հեռուստադիտողը մեզ սպասում է եթերում»։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ