Լուծեք Հայաստանի հարցերը մեր պայմանավորվածության համաձայն. Ալիեւը՝ Պուտինին

Լուրեր mediaarm 2021-04-05 20:17:00 879
putin-erdoghan_FykOK.jpg

MediaArm.am-Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիեւի հետ: Փաշինյանի հետ, ըստ Կրեմլի կայքի, քննարկվել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը եւ հաղորդակցությունների բացման հարցը: Ալիեւի հետ զրույցում Պուտինն, այդ հարցերից բացի, ընդգծել է Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը շարունակելու հաստատակամությունը:

Ալիեւը հայտարարել է նաեւ հավակնությունը Զանգեզուրին, եւ որ այդ տարածքը շուտով միավորելու է թյուրքական աշխարհը: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման պաշտոնական հաստատման նախօրեին վերակենդանացրեց Ղարաբաղում Իսկանդերի կիրառման սկանդալային պատմությունը:

Այս իրադարձությունների շարքում պետք է նշել նաեւ Հայաստանի կառավարությունից տարածվող շշուկները գերիների մի մասին ազատ արձակելու եւ մոսկովյան հանդիպմանը պրեֆերենցիաների խոստումներ հնարավորության վերաբերյալ: Ակնհայտ է, որ գործ ունենք այսպես կոչված միջանցքների հարցի շուտափույթ լուծման հետ:

Այս շտապողականությունը կապված է ԱՄՆ հնարավոր քայլերին՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի կոշտ քաղաքականության ու Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության համատեքստում: Իր հերթին, Բաքուն Մոսկվայի դեմ ճնշման փորձեր է կիրառում մասնավորապես խաղաղապահների անորոշ կարգավիճակի ու Իսկանդերի, առավել լայն՝ պայմանավորված պատերազմի հանգամանքները բարձրաձայնելով (տես այստեղ եւ այստեղ):

Լուծեք Հայաստանի հարցերը մեր պայմանավորվածության համաձայն, Մոսկվային ասում է Բաքուն: Իր հերթին, Անկարան հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա «Կովկասում նոր կարգի հաստատման սաբոտաժ» ԱՄՆ-ի կողմից: Կովկասում նոր կարգը Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնություններն են:

Հայաստանից ազգային իրավունքների ու պահանջների իսպառ բացակայությունը կանաչ լույս է ռուս-թուրքական տանդեմի ծրագրերի համար: Նիկոլ-ՀՓՇ կամ պայմանական Քոչարյան ներքին «դիմակայությունը» եւ այսպես կոչված արտահերթ ընտրությունների կոնսենսուսը պայքար է ռուսական լափամանից բաժին ու ուչաստկովիի յառլիկ ստանալու համար՝ Մոսկվայի ողորմածությամբ՝ ազգային իրավունքներից հրաժարվելու դիմաց:

Դրա դիմաց սպասվող խոստումները չեն կատարվելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի վզին է փաթաթվելու չթռչող, չպայթող ու չորսացող մետաղի ջարդոնի նոր խմբաքանակը՝ «բանակի արդիականացման ու անվտանգության նոր համակարգի կառուցման» անվան տակ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/05/632019/ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ