MediaArm.am- Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկարատեւ դադարից հետո խախտել է լռությունը եւ երգել է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Ծառուկյանի տան բակի եկեղեցում, այնուհետև հյուրերը շարժվելու են «Փարավոն» ռեստորանային համալիր։ Մենք տեղեկացանք, որ «Փարավոնում» պատվիրվել է 97 սեղան, որոնցից յուրաքանչյուրի շուրջ նստելու է 12-15 հոգի։