MediaArm.am Երգչուհի Լիդուշիկը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է կերպարային փոփոխությամբ։ Երիտասարդ երգչուհին փոխել է վարսերի գույնը՝ այն դարձնելով վարդագույն:
Լիդուշիկը նշել է, որ այս կերպարը նրանք որոշել էին օգտագործել որևէ տեսահոլովակում, սակայն մի քանի անգամ մտափոխվելուց և տեսահոլովակում այլ կերպար օգտագործելուց հետո որոշել են այն օգտագործել ֆոտոշարքի համար։
Հավելենք նաև, որ երգչուհին այս ֆոտոշարքով ներկայացրել է նաև իր նոր՝ «Տարեդարձ» երգը։ Երգի երաժշտութան, խոսքերի, գործիքավորման, ձայնագրման հեղինակն Արտեմ Վալտերն է։





