MediaArm.am-«Առավոտ»-ի հետ հարցազրույցում, Լենա Նազարյանը հարցադրում է անում՝ «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարի մասին: «Մենք ասում ենք՝ գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի: Իսկ թե ինչ է այդ «չթշնամանքը», կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ:
Դա կարող է, օրինակ, լինել մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ, ընդհանուր շահերի շուրջ: Կամ իրականում «չթշնամանքը» կառուցողականությունն է: Ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական: Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինելը, ասել՝ Ստամբուլը արյան ծով կսարքենք, կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում:
Ես չգիտեմ՝ որքանով մեր կառուցողականությունը նրանց կդրդի լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապաառուցողականությունը իրեց կմղի է՛լ ավելի ապակառուցողական լինելու»,- ասել է Նազարյանը:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի տեսանյութում