MediaArm.am ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման մասին նախագիծը: Ավագ դպրոցում կրթության ընթացքում հավաքած կրեդիտները հնարավոր կլինի փոխանցել այլ կրթական հաստատություններ, այդ թվում՝ բուհեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը»:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց կրեդիտային համակարգի ներդրման գաղափարը, սակայն պնդեց՝ համակարգի ներդրումը նախապատրաստված չէ, կարող է քաոսային իրավիճակ ստեղծել: