ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Լուրեր mediaarm 2021-03-28 14:59:00 1482
dproc_cckdY.jpeg

MediaArm.am-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից:   Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում:

Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է:   Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում' միացյալ խորհուրդ Համաձայն կարգի' հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով'  իբրև առանձին հաստատության խորհուրդ' առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ' առավելագույնը երեք հաստատության համար: 

Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Ովքեր և ինչպես են ձևավորում դպրոցների կառավարման խորհուրդները Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ:   ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը,  1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում' Երևանի քաղաքապետը: Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

Միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, ընդ որում՝ կախված ուսումնական հաստատությունների թվից, մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները:   Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ:

Դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը  խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ: Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը ևս չի կարող լինել խորհրդի կազմում:  

ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի' խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ' անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը:   Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները և դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով:  

Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարևոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաև  հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների,  դպրոցի  ծախսերի նախահաշվի և բյուջեի հաստատումը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ