Կալանավորման մասին որոշում է ընդունվել

Լուրեր mediaarm 2021-04-03 00:21:00 1344
ararat-mirzoyan_YIaUZ.jpg

MediaArm.am-ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը․

2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով: 2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ