Իրականում երեկ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան

Լուրեր mediaarm 2021-04-09 19:31:00 636
Հետևեք մեզ՝ Telegram-ում
alen-simonyan_2O0Bc.jpg

MediaArm.am- Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Փոխխոսնակը նաև նշեց, որ ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է: Անդրադառնալով իրավիճակին` նաև ընդծեց՝ ադրբեջանական կողմը փորձում է լարել Հայաստանի ներքաղաքական վիճակը՝ նշելով, որ նրա գործընկերները ևս օգտվում են ստեղծված իրավիճակից:

«Ադրբեջանի կողմից արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանում վրդովմունքը ու բացասական մթնոլորտը խորանան, նրանք ուզում են նախընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալ և վստահ եմ՝ տարբեր շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները փորձում են ամեն կերպ շահարկել այս թեմաները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Նա նաև անդրադարձավ Ռուստամ Մուրադովի հայտարարությանը՝ ընդգծելով՝ նա գերիների վերադարձման գործընթացում ներգրավված չէ և նրա խոսքերը չունեն տրամաբանություն:

«Որևիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի և քանակի պարագայում ոչ կա, ոչ էլ կարող է լինել ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gagik-surenyan-2_yv_14.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

gazanjatum-5_1O3VF.jpg

Նշված հասցեներում գազ չի լինելու

jranjatum-4_u0iRM.jpg

Այս հասցեներում ջուր չի լինելու

jemma-hovhannisyan_jLBaz.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը

dzyun-e-galis_cI-iX.jpg

Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում

gevorg-mkrtchyan-ktff_wo-8Y.jpg

Թանկարժեք ավտոմեքենա`շքեղ ձևավորմամբ. Գևորգ Մկրտչյանի ծնունդն ու յուրահատուկ նվերը

hivandanoc-1_rtX5k.jpg

Սարիբեկ Ենգոյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈ

rublin-tankacav-1_bWPb9.jpg

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

krakocner-2_spfjz.jpg

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ Կա զոհ և վիրավոր․ ՖՈՏՈ

xoshor-hrdeh_js_xA.jpg

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

gazanjatum-3_x-TM1.jpg

Մայիսի 15-ից մինչև հունիսի 10-ը գազ չի լինելու․ Հասցեներ

jranjatum-3_6eVII.jpg

Նշված հասցեներում այսօր ջուր չի լինելու

vraert_G957L.jpg

Կոտայքի մարզում «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Մանրամասներ

moskva-erevan-chver__AZlw.jpg

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժանացել են

varjakan-havaqner_M7tUH.jpg

Հայտնի է՝ երբ կանցկացվեն վարժական հավաքները

nikol-pashinyan_0DWAk.jpg

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»․ վարչապետ

vardavar_vHin_.jpg

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

dolar-rubli-evro_I1ufg.jpg

Տարադրամի փոխարժեքները կտրուկ թանկացան․ ԿԲ

luys-chi-linelu-3_WRsbG.jpg

Լույսի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում

larvac-iravichak-dprocum_r3HDO.jpg

Հերթական լարված իրավիճակը դպրոցներից մեկում․ Ինչ է կատարվում

samvel-danielyan_6aifV.jpg

Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր

jranjatum-2_KImO5.jpg

Մինչև ժամը 22:00 ջուր չի լինելու

xoshor-avtovtar_NmWT1.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

karkut_oevVO.jpg

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

vardan-ghukasyan_TbOkU.jpg

«Գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ». Վարդան Ղուկասյան. Տեսանյութ