MediaArm.am-Եթե ինչ-որ մեկը ստիպել է ձեզ արտասվել, ձեզ հասցրել է այդ վիճակին, ապա նրան անհրաժեշտ է իմանալ, որ այդ դեպքում գործում է բումերանգի օրենքը: Եթե ձեզ նեղացնողը ձեր մեջ բացասական էմոցիաներ է առաջացրել, ապա դրանք չեն համարվում ձեր սեփական էմոցիաները: Դրանք առաջացել են ոչ թե ձեր սեփական ապրումների արդյունքում, այլ որպես պաշտպանիչ ռեֆլեքս:
Ձեր ուղեղը ստիպել է այդպես արձագանքել ձեր կամքին հակառակ, որպիսի պաշտպանի իրեն: Այդպիսով, բացասական ալիքները կհասնեն սկզբնաղբյուրին: Դա կլինի ձեզ նեղացնողը: Եվ ոչ պակաս կարևոր է, ավելի մեծ ուժով: Այդ մարդը կտածի միևնույն էմոցիաները, որ նա ձեզ մոտ է առաջացրել:
Կարելի է տարբեր կերպ անվանել հակադարձ արձագանքի օրենքը, բայց կարևորն այն է, որ այն գոյություն ունի և գործում է: Հավանաբար, դուք ինքներդ էլ եք բախվել բումերանգի օրենքին:
Պարզապես շատ դժվար է զուգահեռներ անցկացնել: Գտնել պատճառը: Դա բարդ մեխանիզմ է: Արարքների համար պատասխան տալու ունակությունը կօգնի գտնել ցանկացած խնդրի սկզբնաղբյուրը: Այդ օրենքն աշխատում է ոչ միայն բացասական էմոցիաների դեպքում: Այնպես որ, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ է նա ուզում տալ և ստանալ: