Ինչպես ազատվել անցանկալի մազերից. 3 պարզ ու արդյունավետ բնական միջոց

Դեմքի խնամք mediaarm 2021-06-19 11:26:00 5550
202449972351657552958705786116530028318836n_hLcLh.png

MediaArm.am Անցանկալի մազերը կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուր կնոջ համար, մինչդեռ դրանց դեմ պայքարում են միլիոնավոր կանայք: Ներկայում գոյություն ունեն մազահեռացման տարբեր միջոցներ, սակայն դրանք կամ շատ ցավոտ են, կամ անարդյունավետ են, կամ՝ բավական թանկարժեք: Այնուամենայնիվ, կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք և՛ հասանելի են, և՛ անցավ ու արդյունավետ:

Այս միջոցները չեն կարող մեկընդմիշտ ազատել անցանկալի մազերից, սակայն դրանք կօգնեն զգալիորեն նոսրացնել մազածածկույթը, ինչը թույլ կտա դարձնել դրանք ավելի քիչ նկատելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը:

Թեյի ծառի յուղ և նարդոսի յուղ

Այս յուղերն օժտված են հակաանդրոգենային ազդեցությամբ, ուստի տեղային օգտագործման դեպքում կօգնեն նոսրացնել անցանկալի մազածածկույթը: Սա լավագույն տարբերակն է ինչպես դեմքի ու պարանոցի, այնպես էլ մարմնի այլ հատվածների անցանկալի մազերից ազատվելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 թեյի գդալ նարդոսի յուղ,
  • 5 կաթիլ թեյի ծառի յուղ:

Օգտագործման եղանակը.

Յուղերը խառնել, այնուհետև ստացված խառնուրդը բամբակի միջոցով քսել մազածածկ հատվածին: Ցանկալի արդյունքին հնարավորինս շուտ հասնելու համար խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ: Այն հատկապես արդյունավետ է դեմքի անցանկալի մազերի դեմ պայքարելու համար

Ծիրանաչրով ու մեղրով սկրաբ

Այս սկրաբը կօգնի դեմքի անցանկալի մազերը դարձնել ավելի բարակ ու քիչ նկատելի, ինչի շնորհիվ դրանցից ազատվելն ավելի հեշտ կլինի: Բացի այդ, այն կազատի մահացած բջիջներից ու կգունաբացի մուգ հետքերը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ½ բաժակ ծիրանաչիր (87 գրամ),
  • 1 ճաշի գդալ մեղր (25 գրամ):

Օգտագործման եղանակը.

Ծիրանաչիրը մսաղացով մանրացնել, այնուհետև ավելացնել մեղրն ու լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել սկրաբը մազածածկ հատվածին, թողնել 10 րոպե, այնուհետև մի փոքր շփել մատների ծայրերով ու լվացվել գոլ ջրով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երեք անգամ:

Շաքարով ու կիտրոնով մածուկ

Հատուկ մածուկներով մազահեռացման պրոցեդուրան ծանոթ է շատերին, սակայն քչերին է հայտնի, որ նմանատիպ մածուկ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ: Այս միջոցը կարելի է օգտագործել մարմնի ցանկացած հատվածի անցանկալի մազերի հեռացման համար, այդ թվում նաև դեմքի մազերի:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 բաժակ շաքարավազ (200 գրամ),
  • 1 հատ կիտրոն,
  • ¼ բաժակ ջուր,
  • եգիպտացորենի ալյուր:

Օգտագործման եղանակը.

Շաքարավազը, կիտրոնի հյութն ու ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել այն թույլ կրակին՝ պարբերաբար խառնելով: Եփել խառնուրդը մինչև այն պատվի պղպջակներով և վերածվի համասեռ զանգվածի, այնուհետև վերցնել կաթսան կրակից ու թողնել մածուկը մի փոքր սառչի:

Եգիպտացորենի ալյուրը քսել մաշկին ու յուղազերծել այն, այնուհետև տաք (բայց ոչ այրող) մածուկը քսել մաշկին մազերի աճի ուղղությամբ, ծածկել մաքուր բամբակյա կտորով և սպասել մի քանի րոպե: Երբ մածուկը սառչի, հարկավոր է բռնել կտորի մի ծայրից և քաշել այն մազերի աճի հակառակ ուղղությամբ՝ հեռացնելով ավելորդ մազերը:

Այս պրոցեդուրան կարող է մի փոքր ցավոտ լինել, սակայն այն շատ արդյունավետ է: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել պրոցեդուրան մի քանի անգամ, սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է շատ զգույշ լինել մաշկի վնասվածքներից խուսափելու համար: Բացի այդ, այրվածքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է նախապես ստուգել մածուկի ջերմությունն ու համոզվել, որ այն չի այրի մաշկը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ