Ինչ անել, եթե կատուն ճանկռում է կահույքը

LifeStyle mediaarm 2021-06-16 22:15:00 213
1542797230280305253_eQvLX.jpg

MediaArm.am Կատու պահողներին քաջ ծանոթ են քրքրված պաստառները, ճանկռված պահարանները, բազմոցի քրքրած ծածկոցները և նմանատիպ փչացրած իրերը: Սրանք գողության կամ սարսափ ֆիլմերից դրվագներ չեն, պարզապես այն տան ինտերիերն է, որտեղ ապրում է կատուն: Դուր գա դա մեզ, թե՝ ոչ, այնուամենայնիվ  կենդանուն տանը պահելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք պետք է կա՛մ անտեսել, կա՛մ ուղղակի դրանց լուծման ճանապարհներ որոնել:

Այդպիսի բարդ խնդիրներից մեկը կատվին ցանկացած ուղղահայաց կամ հորիզոնական դիրքում գտնվող առարկաները չճանկռել սովորացնելն է: Սակայն եկեք հենց սկզբից մի փոքր տխրենք՝ կատվին սովորեցնել չճանկռել գրեթե անհնար է: Բանը նրանում է, որ կատուն ճանկռում է տարբեր մակերևույթներ ոչ թե ձեզ զայրացնելու համար, այլ՝ բնազդաբար:

Բնական պայմաններում կատուները սրում են իրենց եղունգները ծառերի բները ճանկռելով, աստիճանների վրա, հողը փորելիս՝ դրանով իսկ խուսափելով ճանկերի չափից դուրս երկարելուց, հին, ճաքճքած եղունգները թարմացնելու, զայրույթը արտահայտելու, ավելորդ էներգիան դուրս հանելու և որսի ժամանակ պատրաստ լինելու նպատակով: Բնականաբար, երբ մենք կենդանուն փակում ենք չորս պատի ներսում, նա ստիպված է լինում իր եղունգները սրել, որտեղ պատահի:

Ի՞նչ անել այդ դեպքում

Ամեն ինչ ավելի պարզ է, քան դուք կարծում եք՝ պետք է ուղղակի գնել եղունգ սրիչ (կամ ճանկռելու խաղալիք): Սրանք իրենցից ներկայացնում են հենց ճանկռելու համար հարմարեցված և կոպիտ ու փոքր-ինչ անհարթ մակերևույթով առարկաներ, հիմնականում լինում են ուղղահայաց, սակայն, կարող են լինել նաև հորիզոնական ուղղությամբ կիրառելու համար: Սովորաբար սրանք միանգամից գրավում են կատվին դեպի իրենց և ազատում տերերին ճանկռված և փչացած կահույք ունենալու մեծ խնդրից: 

7 խորհուրդ-հնարք 

Այս խորհուրդները կօգնեն Ձեզ ավելի հեշտ սովորեցնել կատվին եղունգները սրել դրա համար նախատեսված առարկաների վրա.  

  1. Զինվեք համբերությամբ և սպասեք, թե երբ է կատուն փորձելու սրել իր ճանկերն արգելված առարկաների վրա: Գրկեք նրան, տարեք դեպի ձեր գնած խաղալիք-խարտոցը, մի փոքր մատները սեղմելով եղունգներով անցեք խարտոցի մակերևույթի վրայով: 
  2. Այդպիսի փորձեր պետք է կատարեք օրվա մեջ գոնե 3-4 անգամ, հատկապես առավոտյան, երբ կատուն նոր է արթնացել և պետք է մարզի իր մկանները, սրի եղունգները, լվացվի և այլն: 
  3. Կարող եք կիրառել հատուկ հոտային հավելումներ, որոնք կատվի ուշադրությունը կգրավեն դեպի եղունգների խարտոցը (օրինակ՝ ընդամենը 1-2 կաթիլ կատվախոտ):
  4. Ճանկռելու համար արգելված տեղերում ցանեք ցիտրուսային մրգերի բույրեր․ կատուները, որպես կանոն, տանել չեն կարողանում դրանց հոտը:
  5. Խաղացեք տան այն անկյունում, որտեղ տեղադրված է եղունգսրիչը, քանի որ խաղի ընթացքում փիսիկը կփորձի բռնվել, բարձրանալ, իջնել՝ օգտագործելով իր ճանկերը՝ այդպիսով իսկ սովորելով սրել դրանք հենց այդտեղ:
  6. Լավ կլինի, որ եղունգ սրելու հարմարանքն ինքնին  լինի խաղահրապարակով կամ քնելու տեղով։ Այն կապահովի կենդանու՝ այդտեղ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությունը:
  7. Ամեն անգամ, երբ կենդանին փորձի սրել եղունգներն արգելված վայրում, բղավեք, հայտնեք ձեր դժգոհությունը, իսկ երբ նա եղունգսրիչով զբաղվի, ապա խրախուսեք, գովեք նրան:

Հարց է ծագում նաև, թե ինչպե՞ս ճիշտ ընտրել եղունգսրիչը: Իրականում այս հարցի պատասխանը կախված է կենդանու առանձնահատկություններից։ Եթե դուք նկատել եք, որ ձեր կատուն ավելի հաճախ եղունգները սրում է հատակին, գորգի կամ հորիզոնական դիրք զբաղեցնող այլ առարկաների վրա, ապա ձեռք բերեք հորիզոնական դիրքով եղունգսրիչներ:

Իսկ եթե կատուն սիրում է ճանկռել ուղղահայաց առարկաներն, ապա ճանկելու նրա հարմարանքը պետք է ամրացված լինի ուղղահայաց դիրքով (նրա համար ավելի նպատակահարմար է ձեռք բերել կախվող կամ հատակի համեմատ ուղղահայաց եղունգսրիչներ։ Նույնիսկ բավական թանկ եղունգսրիչի գինը չի կարելի համեմատել ճանկռած և փչացրած կահույքի հետ, այնպես որ ավելի նպատակահարմար է նախօրոք կենդանուն ապահովել համապատասխան խաղալիք-խարտոցով:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ