Հոգեբանը՝ երեխայի դպրոց գնալ չցանկանալու պատճառների, նրան համակարգչից ու հեռախոսից «կտրելու» մասին

Հասարակական mediaarm 2021-08-29 20:51:00 306
pizapcom15988665573972-1_jIFEQ.jpg

MediaArm.am Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար` դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ:

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան-հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ զրուցել ենք երեխաներին դպրոց գնալու համար հոգեբանորեն տրամադրելու, համակարգչից ու հեռախոսից «կտրելու» և այլ հարցերի շուրջ:

– Սեպտեմբերի 1-ին ընդառաջ արդեն շատ երեխաներ «վատ» երազներ են տեսնում դպրոցի հետ կապված։ Յուրաքանչյուր երեխայի համա՞ր է դպրոց վերադարձը մարտահրավեր, թե՞ այստեղ կապ ունի ընտանիքը, ծնողների տրամադրվածությունը:

– Տարբեր հանգամանքներ կան՝ սկսած երեխաների անհատական առանձնահատկություններից՝ մինչև ընտանեկան դաստիարակություն, դպրոցում եղած խնդիրներ: Օրինակ, եթե նախորդ ուսումնական տարվա ընթացքում երեխան խնդիր է ունեցել դպրոցում, որը չի հարթվել՝ լինի դա ուսուցիչների հետ կապված որոշակի խնդիր կամ առարկայի մատչելիության, իր համար որոշակի խնդիրներ է առաջացնում, որն էլ կարող է փոխել դպրոցի հանդեպ վերաբերմունքն ու բացասական տրամադրվածություն առաջացնել:

– Ինչպե՞ս ծնողը հոգեբանորեն նախապատրաստի երեխային, և արդյո՞ք նաև ծնողի անհանգստությունը, խառնվելը չի փոխանցվում երեխային ու տագնապայնություն առաջացնում։ Անընդհատ երեխային ասում են՝ արդեն դասերը սկսվում են, հանձնարարություններն աշխատի վերջացնել, և այլն:

– Բնականաբար, ծնողների տագնապայնությունը ևս փոխանցվում է երեխային: Այստեղ հաճախ նաև ծնողների սեփական խնդիրներն էլ են, որոնք իրենք են ունեցել դպրոցական տարիներին և, դրանք չլուծելով, սեփական հարաբերությունները վերագրում են նաև իրենց երեխաներին:  Դա կոչվում է պրոյեկտիվ նույնականություն, երբ երեխային սեփական խնդիրներն են վերագրում: Տագնապները կարող են կապված լինել նաև ծնողի գերծանրաբեռնվածության կամ ծանրաբեռնվածության հետ, երբ, օրինակ, աշխատանքի հետ է համատեղելու երեխային դպրոց հասցնելը, դպրոցական առաջադրանքներում օգնելը:

– Ուսուցիչներ կան, որ առաջին իսկ օրերին չափից շատ հանձնարարություններ են տալիս, արդյո՞ք դա չի վանում երեխային ու հետագա ամիսներին նրա՝ վատ սովորելու պատճառներից դառնում։

– Ուսուցիչներն էլ իրենց հերթին՝ պետք է կարողանան այդ անցումը սահուն կազմակերպել: Սկզբում ադապտացիայի շրջան է, և հանձնարարությունների քանակը քիչ-քիչ պետք է ավելացնեն, որպեսզի աշակերտը կարողանա ավելի արագ հարմարվել:

– Ուսմանը շատ են խանգարում համակարգիչներն ու հեռախոսները: Ծնողներն ինչպե՞ս պետք է կարողանան երեխային համակարգչից ու հեռախոսից «կտրել», հասկացնել, որ ուսումն ավելի կարևոր է։ Կա՞ն մեթոդներ։

– Համակարգչային կախվածությունը հատուկ հոգեբանական աշխատանք է ենթադրում, և դրա հաղթահարումը հեշտ չէ: Կապ ունի կախվածության աստիճանը. այն ախտաբանական վիճակի՞ է հասնում, թե՞ ուղղակի հանգստանալու, ցրվելու ինչ-որ թեթև աստիճան է: Կարևոր է նաև խաղերի բնույթը, երեխայի տարիքը, ինչպիսի՞ հետաքրքրություններ ունի, ինչո՞վ է հնարավոր փոխել հեռախոսն ու համակարգիչը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կա՛մ հոգեբանական լուրջ աշխատանք պետք է կատարվի, հոգեբանն ու ծնողը միասին աշխատեն, կա՛մ էլ պայմանների յուրահատուկ փոփոխություն պետք է լինի, հետաքրքրությունների շրջանակը տեղափոխել ոչ թե պարտադրմամբ, այլ դա պետք է հետաքրքրի երեխային, և դրա համար մի շարք մեթոդներ պետք է կիրառեն, շոյեն երեխայի ինքնագնահատականը: Հաճախ խաղերից և որոշակի այլ բաներից կախվածությունը երեխաների մոտ իրականությունը չընդունելու տարբերակ է: Այսինքն, իրենք փախուստի են դիմում այդ իրականությունից, որն իրենց համար այդքան ընդունելի չէ:

– Ծնողների մեծ մասը երեխային ասում է՝ մի՛ խաղա, բայց իրենք են հեռախոսը վերցնում ու զբաղվում:

– Դե, ամենուժեղ դաստիարակության միջոցն իրականում հենց օրինակն է:

– Կորոնավիրուսով պայմանավորված՝ երեխաները կարծես թե ստիպված են լինելու դիմակ կրել: Դա ևս հոգեբանական ազդեցություն է ունենալու, ինչպե՞ս հարմարվեն երեխաները:

– Դիմակ կրելու հետ կապված հարմարման պրոցեսը տարբեր բաներով կարող է պայմանավորված լինել՝ երեխայի տարիքային առանձնահատկություններով, ծնողի կողմից դիմակի վերաբերյալ ասած ինֆորմացիայով, առողջական խնդիրներով և այլն: Եթե երեխան առողջական խնդիրներ չունի, ու դրական տրամադրվածություն է ստեղծվում դիմակի կրման հանդեպ, նա հեշտ ադապտացվում է, ու խնդիր չի լինում:

 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ