Հայտնի է Փաշինյան Պուտին առաջիկա հանդիպման քննարկվելիք թեման.մանրամասներ

Լուրեր mediaarm 2021-04-06 19:14:00 504
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pashinyan-putin_aq7qf.jpg

MediaArm.am-Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ նախատեսում է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:   2018-ին իշխանության գալուց առաջ Փաշինյանը քննադատաբար էր վերաբերվում այն միություններին (ԵԱՏՄ և ՀԱՊԿ), որոնց անդամ է Ռուսաստանի Դաշնությունը:

Սակայն վարչապետ դառնալուց հետո նա հրաժարվել է կտրուկ փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ: Մինչդեռ, փորձագետները կարծում են, որ իր շրջապատն ավելի հակված է համագործակցելու Արևմուտքի հետ, նկատում է գործակալությունը:  

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում ներառված կլինեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը», - ասել է Փաշինյանը:  

Հիշեցնենք՝ փետրվարի վերջին անցկացված կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ բանակի բարեփոխման գործընթացում, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Նա հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է կազմեր զինված ուժերի բարեփոխման ճանապարհային քարտեզի ժամանակացույց: Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացում հայկական կողմը մտադիր է սերտ համագործակցություն հաստատել անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ:  

Հիշեցնենք՝ մարտի վերջին Փաշինյանը Հայաստանի Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր մտածել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի զինված ուժերի համատեղ խմբավորումը ուժեղացնելու մասին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է գտնել անվտանգության սպառնալիքներին հակազդելու նոր բանաձևեր, իսկ ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական ուժերի համատեղ խումբն է, որն արդեն գործում է:

  Փաշինյանն այնուհետև ասել էր, որ առաջիկա աշխատանքում, քննարկումներում, բանակցություններում անհրաժեշտ է մտածել խմբավորման ուժեղացման մասին՝ որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման էական տարր:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
astxagushak-3_Fmc61.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար

vrejxndrutyun_zPdOn.jpg

5 տարի անց վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հորը հայտնաբերել են մահացած

haytnabervel-e-txamardu-marmin_TPHTK.jpg

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ ատրճանակ

mihran-maxsudyan_533yj.jpg

Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է

jur-chi-lnelu_8UYVI.jpg

Վթարային ջրանջատում ապրիլի 25/26-ին

gevorg-kristina_nLz9l.jpg

Կապշեք որ տեսնեք՝ Ինչ նվերներ արեցին մայրիկները Գևորգին և Քրիստինային. Բացառիկ կադրեր

avtovtar-hrdeh_Ghtct.jpg

Խոշոր ավտովթար Գյումրիում․ Բախման հետևանքով մեքենաները հրդեհվել են․ ՖՈՏՈ

pn-poxgndapet_mc6d4.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից

taradrami-poxarjeqner-1_Lmvy7.jpg

Տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

avet-beglaryan_eErtn.jpg

Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ ողբերգական դեպքից հետո

luys-chi-linelu_yJEUc.jpg

Վաղը լույս չի լինելու նշված հասցեներում

ka-zoh_nO39I.jpg

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Կա զոհ

erevan-sevan_onM_Z.jpg

Իրավիճակը լարված է նաև Երևան-Սևան ճանապարհին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ekm-tavushi-ghekavar_wTM-n.jpg

Քաղաքացիները հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան, որը վրաերթի է ենթարկում քաղաքացիներին

bagrat-srbazan_4Wrl7.jpg

Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան

noyemberyan_UEP3o.jpg

Նոյեմբերյանում այս պահին իրավիճակը գերլարված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jrhexex-chinastanum_Oj99m.jpg

Չինաստանում ինչպես է քաղաքն անցնում ջրի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

astxagushak-1_y3A4x.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

dolar-rubli_kfSdl.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

xoshor-avtovtar-1_KwrnH.jpg

Ավտովթար Երևանում՝ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

voskepar_3qIAT.jpg

Տեղեկություններ կան, որ Տավուշում դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել

luys-ci-lini__v1ne.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

hayk-hovhannisyany-mahacav_IFUyj.jpg

Ով է այսօր վթարից մահացած 15-ամյա տղան․ ՖՈՏՈ

arcaxci-avet_0XxJd.jpg

Գնացքի տակ նետված Ավետը Արցախից էր, կիթառահար․ Նոր մանրամասներ

jur-chi-linelu_pjSy2.jpg

Ապրիլի 22-ից 23-ը ջուր չի լինելու․ Հասցեներ