MediaArm.am Նախօրեին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր առաջին հարցազրույցն է տվել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությանը: Հեռուստադիտողները, սակայն, Կենտրոնական Ասիայում գտնվող հանրապետության ղեկավարի դեմքին անսովոր «ռետուշ» (պատկերների ուղղում,-խմբ.) են նկատել:
Նշվում է՝ հարցազրույցը տեղի է ունեցել Թուրքմենստանում «Միր»-ի գրասենյակի բացման ժամանակ: Hronikatm.com պորտալի տեղեկություններով՝ «40-րոպեանոց հարցազրույցն առանձնապես կարևորություն չի ներկայացրել»: Բերդիմուհամեդովը, իր գործընկերների կարծիքով, միայն կրկնել է երկրի հաջողությունների վերաբերյալ բոլոր թեզերը, որոնք նախկինում բազմիցս հեռարձակվել են պետական լրատվամիջոցներով:
Այնուամենայնիվ, հեռուստադիտողների ուշադրությունը կենտրոնացել է մի հետաքրքական դետալի վրա: Մոնտաժողը փորձել է թաքցնել նախագահի, այսպես կոչված, կրկնակզակը blur գործիքի (գրաֆիկական էֆեկտ, որն օգտագործվում է պատկերn ավելի աղոտ դարձնելու համար,-խմբ.) միջոցով:
«Անհասկանալի է, թե ով է պարտադրել այդ էֆեկտի գործածումը՝ թուրքմեննե՞ րը, թե՞ ռուս խմբագիրները», - հարցրել է Hronikatm.com-ը՝ նշելով, որ հարցազրույցների ընթացքում մի քանի անգամ հայտնվել է մի արձանագրություն այն մասին, որ նկարահանումներն իրականացրել է Թուրքմենստանի պետական հեռուստառադիոընկերությունը: