MediaArm.amՀայաստանն այսօր բանակ չունի։ Այն ամբողջապես ոչնչացված է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Նիզամի Գյանջեւիի անվան միջազգային կենտրոնում անցկացվող «Հարավային կովկաս՝ ռեգիոնալ զարգացման եւ համագործակցության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ։ Ալիեւն ասել է, որ Հայաստանն արդեն վեց ամիս է գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ եւ հասարակության մեջ կա անվստահության բարձր մակարդակ, հնչում են հաճախակի կերպով մեղադրանքներ մեկմեկու հանդեպ։
Նա նկատել է, որ հիմա պետք է ապագային միտված քայլեր անել, ինչը անում է իր երկիրը։Ալիեւը նաեւ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, եւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը արմատապես փոխել է իրերի դրությունը Հարավային Կովկասում։ Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն օգուտներ կարող է բերել բոլորին։