MediaArm.am-Գորիս համայնքում ամեն ինչ խաղաղ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը:
«Մեր սահմաններին որևէ կրակոց չի եղել, բարեբախտաբար այլ միջադեպեր ևս չկան։ Թշնամին դեռ շարունակում է մեր սահմանում մնալ, բայց որևէ միջադեպ, Փառք Աստծո, չկա։ Տղաները սահմանին զգոն են»,- գրել է Յոլյանը։