«Գնացողներին բաց եմ թողնում». Անի Խաչիկյանը՝ 28-ամյակի, իր կյանքի բարդ ճանապարհների և նպատակների մասին

Շոու Բիզնես mediaarm 2021-06-04 21:03:00 345
ano_hVSj2.jpg

MediaArm.am Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 28-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրը հատուկ չի տոնում։

«Օրս սկսել եմ սովորականի պես, այս տարի տոնական տրամադրություն չունեի։ Առավոտյան արթնացել եմ, ինչպես սովորական օրերին։ Անակնկալներ ևս չեմ ունեցել, որովհետև քաղաքից դուրս եմ գտնվում։ Հատուկ ծննդյանս օրվա համար չէ, որ գնացել եմ, ուղղակի այս շրջանում ազատ էի, որոշեցի Երևանում չմնալ։ Հաճախ եմ գնում քաղաքից դուրս, բնականության շղթայի մեջ եմ։ Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերը շատ գեղեցիկ են, թեև Հայաստանում բոլոր տեղերն էլ յուրահատուկ բնություն և էներգետիկա ունեն»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ կեսգիշերին տորթ է ունեցել, մոմեր փչել, բայց հատուկ երազանք այդ պահին չի մտապահել։

«Այս տարի բոլորիս երազանքը, կարծում եմ, նույնն է. ուզում եմ այնպիսի մթնոլորտում ապրենք, որ ամենօրյա ռեժիմով չմտածենք կյանքի ու մահվան սահմանագծի մասին։ Ես սիրում եմ իմ երազանքները նպատակների վերածել, արագ կատարվում են։ Ճանապարհին, իհարկե, բարդություններ լինում են։ Եթե դրանցից կոտրվում ես, պետք է վերանայես իրավիճակը, եթե այնպիսի փորձություն է, որից հետո շարունակելու հնարավորություն կա, չեմ կոտրվում։ Իմ կյանքի ճանապարհները բարդ են եղել, բայց շնորհակալ ու գոհ եմ դրանց համար։ Դրանք հնարավորություններ էին ինքս ինձ ճանաչելու, զարգանալու և բացահայտելու համար։ Դեռ ինձ բացահայտում եմ։ Եթե ինչ-որ պահի՝ թեկուզ 60 տարեկանում հասկանամ, որ լիարժեք բացահայտել եմ ինձ, տխուր կլինի»,- ասաց նա։

Ըստ դերասանուհու՝ իր ձեռքբերումները նյութական չեն։ «Իմ ամենամեծ ձեռքբերումներն են` կյանքի բոլոր ելևէջների հետ ներդաշնականությունը, սիրո սահմանների՝ այսինքն՝ անսահմանության ճանաչումը, մարդիկ, որոնք եկել և չեն գնացել կամ գնացել են։ Գնացողներին բաց եմ թողնում, մարդկանց պահելու խնդիր չունեմ, կյանքի հետ հաշտ եմ»,- նշեց Անին։

28-ամյա դերասանուհին շեշտեց, որ մեծացող թվերից չի վախենում։

«Բնական գործընթաց է։ Իմաստ չկա վախենալ մի բանից, որը, միևնույն է, պետք է լինի։ Ինձ 28 չեմ զգում, մի օր ավելի մեծ եմ զգում, մի օր ավելի փոքր, ամեն ինչ իրավիճակից է կախված։ Այսօր, օրինակ, տարիք չեմ զգում, էությամբ միաձուլված եմ կյանքին։ 28-ի հետ հատուկ նպատակներ չեմ կապում, վերջին մեկ տարին շատ բան է փոխել։ Բոլորս հարվածներ ենք ստացել, ամեն մեկս տարբեր չափի ու ձևի, իսկ դրանց հաղթահարման ճանապարհն ու դրանցից դուրս գալու կարողությունը փոխվել է։ Սկզբում մտածում էի՝ ամեն ինչ դեպի անկում է գնում, հիմա հասկացել եմ, որ մարդու հնարավորություններն ու կարողություններն անսահմանափակ են։ Ինչ իրավիճակում էլ նրան դնես, եթե ապրող տեսակ է, կապրի։ Չէի ցանկանա այս տարբերակով բացահայտել դա, բայց այդպես ստացվեց»,- նկատեց նա։

Դերասանուհին ինքն իրեն մաղթեց պահպանել չհանձնվելու կարողությունը։ «Միշտ եմ չհանձնվող եղել, դա, երևի, ինչ-որ տեղից է տրված»,- եզրափակեց նա։

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ