Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Սեր և Սեքս mediaarm 2021-06-26 00:29:00 1866
Հետևեք մեզ՝ Telegram-ում
tan-suat-quan-he-vo-chong-moi-cuoi_3oRXB.jpg

MediaArm.am Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին:

Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դեռահասների գիտելիքները, նրանց ինֆորմացիայի աղբյուրները, սեքսուալ փորձը: Պարզվել է, որ վերջինները սեքսի վերաբերյալ ինֆորմացիան ստանում են հիմնականում ինտերնետի եւ ընկերական շփումների միջոցով:

Սեքսի, ավելի ճիշտ՝ անվտանգ սեքսի մասին դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն: Անվտանգ սեքս ասելով՝ մեծամասնությունը հասկանում է միայն անցանկալի հղիությունից պաշտպանված լինելը: Քիչ թե շատ տեղյակ են եղել պահպանակների գոյության մասին, սակայն միայն չնչին տոկոսն է խոստովանել, որ երբեւէ օգտվել է դրանցից: Հատկապես Գորիսի եւ Կապանի արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցողների տարիքը սկսում է 13-14 տարեկանից, եւ դա արտահայտվում է մեծամասամբ աղջիկների շրջանում:

Ի տարբերություն Գորիսի եւ Կապանի՝ Երեւանում սեքսուալ փորձ ունեցող դեռահասների մեծամասնությունը տղաներ են, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ եւ տղաները, եւ աղջիկները հավասարապես: Դեռահասների վարքից շեղվելու պատճառ է հանդիսանում նաեւ դպրոցում սեռական դաստիարակության ուսուցանման պակասը. երեխաները չստանալով համապատասխան կրթություն, դաստիարակություն, ինֆորմացիա, սկսում են ինքնուրույն կորզել իրենց հուզող հարցերի պատասխանները, սեփական փորձի միջոցով:

Կարդացեք նաև Ինչ եմ անելու Մեծ Պահքի ժամանակ «Երկնքին մոտ լինելն ինձ նոր շնչառություն է տալիս». Էքստրիմի ու դրա սիրահարների մասին Սեքսով զբաղվելիս նաեւ վնասվածքներ են ստանում Սեքսապաթոլոգ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է դեռահասների սեռական ճիշտ դաստիարակություն ստանալը. «Ամեն ինչ սկսվում է դեռահասության շրջանից: Եթե 13-14 տարեկան աղջիկը կամ տղան ուզում են ամեն ինչ իմանալ սեքսի մասին, եթե նրանց հետաքրքրում են սեռական հաճույքը, դիրքերը եւ այլն, ապա պետք է ամեն ինչ բացատրել, մեկնաբանել եւ ոչ թե արգելել:

Ուզենք, թե չուզենք, միեւնույն է, անչափահասները ստանալու են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շատերը փորձելու են կրկնօրինակել այն, ինչ տեսնում են ֆիլմերով կամ նկարներով, ինտերնետով: Իսկ էկրանից ցուցադրվածը, բնականաբար, չափազանցություն է, հենց այդ պատճառով էլ պետք է դպրոցից սկսած բացատրել, թե ինչ է նշանակում սեքսով զբաղվել»: «Առավոտի» հետ զրույցում գինեկոլոգ Սվետլանա Աղաբեկյանն էլ ասաց. «21-րդ դարի դեռահասների առաջադեմ լինելը չափից շատ արտահայտիչ է դարձել:

Նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես արտասահմանցի դեռահասներն են: Ու ասեմ, որ հետ չեն մնում: Ուզում են, ավելի ճիշտ՝ օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Հատկապես աղջիկները շատ հասուն մտածելակերպ ունեն, անում են ամեն ինչ, ապրում սեռական կյանքով, համարելով դա նորմալ երեւույթ: Առավել ճարպիկներն էլ եւ ուզում են հաճույք ստանալ, եւ կույս մնալ. ու հավատացեք, նրանց ամեն ինչ հաջողվում է:

Իհարկե՝ ես տվյալներ չեմ հրապարակի, բայց յուրաքանչյուր բժիշկ կհաստատի իմ ասածները, որ այժմ մեծացել է կուսաթաղանթը վերականգնելու համար բժիշկներին դիմող անչափահասների թիվը: Չնայած դա էլ այժմ խնդիր չի հանդիսանում, բայց, ամեն դեպքում, ծնողները ձգտում են իրենց աղջիկներին պատվով պսակել»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ  
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gazanjatum-4_-C53h.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jranjatum-3_x0KBm.jpg

Մինչև 22:00 ջուր չի լինելու

avtovtar-2_vHh9p.jpg

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Մեքենան հայտնվել է ձորում

lilian-mahacav_gjF1L.jpg

Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ Նոր մանրամասներ 13-ամյա Լիլյա Դավթյանի մահվան դեպքից

davit-1_UVSnT.jpg

Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

gevorg-kristi-2_be_7b.jpg

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

artakarg-depq-1_fL9KY.jpg

Արտակարգ․ Երևանում պայթյուն է տեղի ունեցել

rubli-2_QjCO_.jpg

Ռուբլու փոխարժեքը թանկացավ

luys-chi-linelu-2_kOXzh.jpg

Այսօր լույս չի լինելու հետևյալ հասցեներում

harcakum_sA7UR.jpg

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում

astxagushak_Puik7.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 2-ի համար

jranjatum_VmKnC.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

mankapartez_RMIfM.jpg

Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում

voghbergakan-vtar-1_m3GYK.jpg

Հայտնի է Սյունիքում ողբերգական վթարից մահացածների և վիրավորների ինքնությունը․ Որն է եղել վթարի իրական պատճառը

rubli-1_4uRdG.jpg

Ռուբլին կտրուկ թանկացավ. ԿԲ

spanutyun_xeFcP.jpg

Սպանություն Երևանում. 35-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է

gevorg-kristi_6Nlpd.jpg

Մենք փրկվեցինք. Ինչ է պատահել Գևորգին ու Քրիստինային

erevan-moskva-chvert-1_TJ8BA.jpg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը ռեկորդային էժանացել են

kiranc-1_BMq7O.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ Ինչ է կատարվել գիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

vraert-2_yXCZ2.jpg

Ցավալի լուր․ Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ Ինքնությունը հայտնի է

amusnutyun_VLVcG.jpg

Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

sev-apaki_Jikow.jpg

Կարևոր՝ վարորդների համար․ Փոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

vraert-1_gBCHZ.jpg

Հայտնի է վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա աղջկա ինքնությունը․ ՖՈՏՈ

gazanjatum-1_1Ls7z.jpg

2 օր գազ չի լինելու նշված հասցեներում

jranjatum-1_gxVPy.jpg

Ջուր հավաքեք. 36 ամբողջ օր ջուր չի լինելու