Էրդողանի նոր շանտաժը Մոսկվային

Լուրեր mediaarm 2021-06-03 20:34:00 249
put_nren2.jpg

MediaArm.am Հայաստանի վարչապետի Ֆրանսիա և Բելգիա կատարած աշխատանքային այցի, և ընդհանրապես Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ստվերում մնաց Հայաստանի համար թերևս նշանակալի հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող մեկ այլ այց՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու այցը Թուրքիա: Նրա հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է և պատրաստ է ռեգիոնալ գործակցության, այդ թվում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի հետ: Վրաստանի վարչապետի Թուրքիա այցի և Էրդողանի հետ հանդիպման տեղեկությունների համատեքստում ուշադրության է արժանի մի հանգամանք: Կարծես թե չի խոսվել ռեգիոնալ 3+3 կամ 6-ի ձևաչափի մասին: Սա էական հանգմանք է, որն արժանի է ուշադրության: Ինչպես հայտնի է, այդ ձևաչափը քննարկվել է ռուս-թուրքական, իրան-ռուս-թուրքական շրջանակում: Դրան դեմ է արտահայտվել Վրաստանը, ինչի պատճառը կամ առիթը իհարկե եղել է Ռուսաստանի հետ այդ երկրի ունեցած հայտնի խնդիրներն ու անհամաձայնությունները:

Ի դեպ, ուշադրության է արժանի և այն, որ Էրդողանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է Վրաստանի տարածքային ամբողջությանը սատարելու մասին, նշելով, թե Աբխազիայի և Օսիայի հարցերը պետք է լուծվեն տարածքային ամբողջության շրջանակում: Իհարկե, Թուրքիայի այդ դիրքորոշումը անակնկալ կամ զարմանալի չէ, ի վերջո կա Ադրբեջանի և արցախյան հարցի հանգամանքը, մյուս կողմից սակայն Անկարայի դիրքավորումն ու 6-ի կամ 3+3-ի ձևաչափի շուրջ լռությունը կազմում են խոսուն պատկեր: Թուրքիան այդպիսով ըստ էության ընդառաջում է Վրաստանի դիրքորոշմանը, այլ կերպ ասած՝ հավանության արժանացնում այն, որ Թբիլիսին ՌԴ հետ ունեցած հակասությունների հիմքով մերժում է 6-ի ռեգիոնալ ձևաչափի քննարկումը: Առաջին հայացքից այդ ձևաչափի հարցում շահագրգռված Թուրքիան մեղմ ասած պակաս շահագրգռված չէ և այն, որ ռեգիոնալ գործակցության հարցում դուրս մղվի Ռուսաստանը և Թուրքիայի դերը լինի այսպես ասած բացառիկ: Այստեղ է նաև Էրդողանի այն հայտարարության շոշափելի տողատակերից մեկը, թե Անկարան պատրաստ է գործակցել ռեգիոնալ՝ Թոււրքիա- Վրաստան-Հայաստան-Ադրբեջան  ձևաչափով: Այդ հայտարարությունները անկասկած չպետք է դիտարկել միարժեք, աներկբա, սակայն դրանցում անշուշտ նշմարվում է ՌԴ-ին նետվող մարտահրավերը և որոշակի շանտաժը: Թուրքիային այդ առումով թերևս մտահոգում է այն, որ Մոսկվան կարող է «դավաճանել» ռուս-թուրքական ձևաչափին և ինչ-ինչ պայմանավորվածությունների գնալ Արևմուտքի հետ, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ: Այդ պատճառով Անկարան թերևս խոսում է այն մասին, որ ինքն էլ իր հերթին կարող է պայմանավորվել Ռուսաստանին դուրս մղելու հարցում:

Ի դեպ, Էրդողանի այդ մտավախությունների մեկ այլ վկայություն է այն, ինչի մասին խոսել եմ օրերս, որ նա հայտարարեց հունիսի 16-ին՝ Պուտին-Բայդեն հանդիպման օրը Շուշի այցելելու, այլ կերպ ասած՝ Կովկասում իր դիրքերը հիշեցնելու մասին: Այս իրավիճակը խորհելու առիթ է Հայաստանի համար, թեև իհարկե այդ առիթներն ու պատճառները անկախ ամեն ինչից ահռելի են: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար մի կողմից ցանկալի է, որ տեղի չունենա ռուս-թուրք-իրանական համաձայնություն ռեգիոնալ գործակցության այսպես ասած վեցյակի ձևաչափով, ինչով փորձ է արվելու օղակել ռեգիոնը և թույլ չտալ այլ դերակատարների մասնակցություն, մյուս կողմից սակայն մտահոգություն կարող է առաջացնել այն, որ Մոսկվայում կարող է աշխատել Էրդողանի շանտաժը, իսկ այնտեղ փորձեն նրան հանգստացնել կամ ժամանակ շահել դարձյալ Հայաստանի հաշվին: Այդ համատեքստում հավելյալ կարևորություն ստացավ Երևան-Փարիզ շփումը:

 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ