MediaArm.am Երեք մարդ զոհվել, եւս 11-ը ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Ռուսաստանի Ռյազան քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Ըստ հաղորդման, հրդեհը տեղի է ունեցել Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մարզային կլինիկական հիվանդանոցում։ Զոհվածները գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։
Նրանք եղել են հետկորոնավիրուսային բարդություններ ունեցող պացիենտներ։