Բաքուն սկսում է երկրորդ շրջանը. ինչպես շեղել կամ կանգնեցնել այն

Լուրեր mediaarm 2021-08-02 12:24:00 1089
peka_YsZZh.jpg

Lragir.am- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը որոշակիորեն հիշեցրեց նախապատերազմական շրջանը, ընդ որում տարիների, նվազագույնը տասնամյակի համատեքստով: Ադրբեջանը սկսած 2012-13 թվականներից կտրուկ մեծացրեց հրադադարի խախտումների ինտենսիվությունը թե Արցախի, թե Հայաստանի հետ սահմանին՝ հրաձգություն, արկակոծում, անգամ հրթիռակոծում, դիվերսիաներ, տանկային շարժեր, վարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցում:

Ակնհառու էր, որ Ադրբեջանը բավականին ինտենսիվ կերպով անցնում է ռազմական շանտաժի դիվանագիտության, այդպիսով փորձելով թե Հայաստանին, թե նաև միջնորդ համանախագահ եռյակին պարտադրել որոշակի օրակարգ: Փաստացի, Բաքվի մոտ ստացվում էր դա, ինչի վկայությունը, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, Կազանի պլանի ձախողոււմն էր, Կազանյան գործընթացի տապալումը:

Համենայնդեպս, երրորդ նախագահ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Կազանում պատրաստ էր ստորագրել հինգ+երկու շրջանների վերադարձի մասին փաստաթուղթը, ընդ որում առանց կարգավիճակի հստակեցման, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին պահին բերել է ավելի քան տասնյակ կետից բաղկացած նոր փաստաթուղթ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար:

Այլ կերպ ասած, մոտ տասնյակ նոր պահանջներով Ալիևը տապալել է Կազանի խաղաղ կարգավորման հնարավորությունը, բայց համանախագահները դրանից հետո ոչ միայն հասցեական չեն դատապարտել նրա դիրքորոշումն ու վարքագիծը, այլ նույն կերպ անհասցե են թողել նաև կազանյան տապալմանը հաջորդած ռազմական շանտաժի դիվանագիտության ինտենսիվացումը:

Ալիևը օրեցօր լկտիանում էր սահմանին հրադադրի ռեժիմի խախտման հաճախակիության և մասշտաբների տեսանկյունից, սակայն համանախագահները հրադադրի կոչը ուղղում էին հավասարապես երկու կողմերին, հորդորելով ձեռնպահ մնալ ապակայունացումից և հավատարիմ լինել խաղաղ գործընթացին: Ամեն այդպիսի հայտարարություն հաջորդում ու նախորդում էր նորանոր սադրանքների, որ ռազմական շանտաժի դիվանագիտության առումով վարում և ինտենսիվացնում էր Բաքուն:

Դա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվում էր թելադրել իր օրակարգը, ինչի ցավագին վկայություն էր ընդհուպ այն, որ Բաքուն անպատիժ մնաց անգամ ապրիլյան քառօրյայի համար, և ավելին՝ համանախագահները թույլ տվեցին Ադրբեջանին շրջանառել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Այդ ամենի խոստովանության մի տարբերակ էլ Սերժ Սարգսյանի ելույթն էր ապրիլի 17-ին, 2018 թվականին, Հայաստանի խորհրդարանում, ուր ներկայացել էր որպես Հայաստանի վարչապետի թեկնածու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ