Այդ պայմանագիրը կդառնա Հայաստանի անկախ պետության գերեզմանաքարը»․ թուրքագետ

Լուրեր mediaarm 2021-04-17 20:57:00 600
ayd-paymanagiry-kdarna-hayastani-tapanaqary_eV2f_.jpg

MediaArm.am-Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ Հայաստանի ներկայիս թուրքամետ իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն խոսում են «տարածաշրջանային խաղաղության» անխուսափելիության մասին, քանի որ դա է պահանջում Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ շահը։

Ինչպես հավանաբար տեղյակ եք, վերջիններս ՀՀ իշխանություններին ստիպում են «Խաղաղության և համագործակցության մասին» պայմանագիր ստորագրել։ Իմ տեղեկությունները, ինչպես նաև թուրք-ադրբեջանական փորձագիտական տիրույթի մշտական դիտարկումը, թույլ են տալիս պնդել, որ այդ պայմանգիրը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և մի շարք այլ զիջումներ մեր կողմից ոչնչի դիմաց, կամ ավելի ճիշտ՝ «երևակայական խաղաղության դիմաց»։

Բնականաբար, այս տեղեկությունները կհերքվեն, կամ, լավագույն դեպքում, կներկայացվեն հանրությանը որպես «աստվածային բարիք»։ Մինչդեռ այդ պայմանագիրը կդառնա Հայաստանի անկախ պետության գերեզմանաքարը։ Խաղաղության գործընթացի առաջամարտիկը Թուրքիան է, ուստի պատահական չէ, որ թուրքական կողմը ամենատարբեր հարթակներում խոսում և առաջ է տանում Հայաստանի միակ փրկության՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային համագործակցության հարթակի գաղափարը։ Ահա այդպիսի առաջարկի մեկ վառ օրինակ։ Թուրքիայի կառավարության ամենակարևոր հետազոտական կենտրոններից մեկը SETA հիմնադրամն է։

Այդ թվում՝ նաև այս կենտրոնն է պատասխանատու թուրքական կառավարության ռազմավարական ծրագրերի ոչ միայն մշակման, այլև այդ ծրագրերի հանրայնացման և առաջխաղացման համար։ Թե որքան առանցքային դեր ունի այս կենտրոնը թուրքական քաղաքական կյանքում, կարելի է դատել միայն այն հանգամանքով, որ դրա 5 նախկին անդամ այսօր նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականներն են՝ Իբրահիմ Քալընից մինչև Ֆահրեթթին Ալթուն։ Այս երկար նախաբանը անհրաժեշտ է, որպեսզի ես ցույց տամ, որ այս կենտրոնի հրապարակած ցանկացած հետազոտություն արժանի է ուշադրության։ Եվ այսպես, դեռ հունվարի վերջին կենտրոնը հրապարակում է մի հոդված, որի վերնագիրն է «Մասնագետների կարծիքով Հայաստանի միակ փրկությունը 6-ի պլատֆորմին մասնակցելն է»։

Չնայած հոդվածը ինքնին հետաքրքրական է, քանի որ շատ դեպքերում կրկնում է Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների արտաբերած թեզերը, սակայն ես առաջարկում եմ ձեր ուշադրությանը հոդվածին կից հրապարակված ՀՀ քարտեզը։ Եթե ուշադիր զննեք քարտեզը, ապա կտեսնեք, որ Տավուշի մարզում մի զգալի հատված նշված է որպես Ադրբեջան։

Սա այն տարածքն է, որտեղ գտնվում էին նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավները։ Սակայն կարմիր նշածս հատվածում կտեսնեք, որ խոսքը արդեն ոչ թե ադրբեջանական առանձին փոքր «կղզյակների», այլ լիարժեք տարածքային նվաճման մասին է։ Եթե կարծում եք, որ սա ուղղակի սխալմունք է, ապա ստիպված եմ հիասթափեցնել. այս կայքում չեն լինում ո՛չ պատահական հոդվածներ, ո՛չ էլ պատահական քարտեզներ։

Այս քարտեզը ևս մեկ անգամ ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի իրական պահանջները Հայաստանի Հանրապետությունից, որ խաղաղության միակ հնարավոր տարբերակը Հայաստան պետության վերացումն է և ինձ մնում է արձանագրել, որ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է այդ պահանջներին։ Մնում է հասկանալ՝ արդյոք դրանց համաձայն է հայ ազգը...»։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ