Աստղագուշակ սեպտեմբերի 9-ի համար

LifeStyle mediaarm 2021-09-08 23:33:00 402
hkh2p9p67_H3pw2.jpg

MediaArm.am **Խոյ.** Այսօր դուք անհամբեր և նյարդային եք, ձեզ հետ գործ բռնել կարող է միայն անսահման համբերատար կամ ներողամիտ մեկը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են կարևոր որոշումներ, հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ, դրանով իսկ ձեռք բերելով նոր հակառակորդներ: Ծագում են ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, քանի որ դուք ծախսում եք շատ ավելի, քան կարող եք ձեզ թույլ տալ:Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար:

**Ցուլ.** Աշխատանքի համար սա ամենաբարենպաստ օրը չէ՝ չնայած դուք ակտիվ եք և ձեռնամուխ եք լինում գործերին, սակայն՝ ոչ այն խանդավառությամբ, որը կապահովեր դրանց որակյալ ու ժամանակին ավարտը: Շատ խնդիրներ մնում են չլուծված, սակայն դա ձեզ քիչ է անհանգստացնում: Փոխարենը ձեզ ավելի շատ մտահոգում են ձեր անձնական գործերը, և պետք է ասել՝ ոչ անհիմն, քանի որ ձեր մերձավորների հետ հարաբերություններում ծագել են լուծում պահանջող խնդիրներ:

**Երկվորյակներ.** Օրը բարենպաստ է մի շարք առումներով: Այն առավելապես հարմար է ցանկացած շփման համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Հանդիպումներն անցնում են բավական հաճելի, ձեզ հաջողվում է ստանալ զրուցակիցների աջակցությունը և նրանց ուշադրությունը բևեռել այն գաղափարների և նախագծերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր՝ ոչ զգալի, սակայն հաճելի:

**Խեցգետին.** Բարդ ու հոգնեցուցիչ օր է: Անգամ ամենապարզ խնդիրների լուծումը սովորականից ավելի շատ ժամանակ է խլում: Դժվարությունները ծագում են ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում հանդեպ անկեղծ համակրանք եք տածում: Հույս ունենալով լեզու գտնել ղեկավարության հետ, կամ բարեհաճ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, դուք համառորեն ցուցադրում եք ձեր արժանիքները, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում:

**Առյուծ.** Օրն իրենով վատը չէ, սակայն աշխատել, չգիտես ինչու, չի ստացվում: Ինչ-որ գործեր, իհարկե, արվում են, սակայն ուշադրություն պահանջող գործերին դուք մոտ չեք գալիս, քանի որ չեք հավատում ձեր ուժերին: Արժե օգնության դիմել գործընկերներին, կամ աշխատակիցներին՝ ձեզ կաջակցեն և շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, պարգև՝ նախկինում արված գործի դիմաց: Գնումները դժվար թե հաջող լինեն:

**Կույս.** Հանգստություն պահպանեք՝ ինչ էլ որ տեղի ունենա: Այո, սա ամենաբարենպաստ օրը չէ, սակայն այն լիովին անհույս անվանելը սխալ կլինի: Համբերատար եղեք, մի արագացրեք իրադարձությունները, անգամ եթե խոսքը գնում է ձեզ համար մի ինչ-որ շատ կարևոր բանի մասին: Չարժե ռիսկի գնալ, խաղասեղանին դնել ձեզ համար թանկ մի բան: Նրանք կարող են առաջարկություններ անել, որոնք արժե ինչպես հարկն է ծանրութեթև անել: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար:

**Կշեռք.** Այսօր դուք անվերջ մղվում եք դեպի այն ամենն, ինչը ձեզ հիասքանչ է թվում, և դրա համար երբեմն պետք է լինում թանկ վճարել: Նշանի որոշ ներկայացուցիչներ անում են իրենց գրպանին ոչ համապատասխան գնումներ, մյուսներն էլ՝ տիտանական ջանքեր են թափում, որպեսզի մերձենան այն մարդու հետ, ում հետ մեկ անգամ չէ, որ ապարդյուն փորձել են լեզու գտնել: Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար, սակայն նկատի ունեցեք, որ դուք շատ զգայուն եք քննադատության հանդեպ և լրջորեն կվրդովվեք, եթե որևէ մեկը ըստ արժանվույն չգնահատի ձեր աշխատանքի պտուղները:

**Կարիճ.** Հարմար օր է արդյունքներ ամփոփելու և ապագայի շուրջ մտորելու համար: Դուք չեք դրսևորում նախաձեռնություն գործերում, ինչով փոքր-ինչ տխրեցնում եք ղեկավարությանը, սակայն չեք մոռանում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունների մասին: Կարող են տարաձայնություններ ծագել գործընկների հետ, սակայն փոխհամաձայնության արագ կգաք: Օրը հարմար է հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու համար: Նշանի սիրահարված ներկայացուցիչները կկարողանան ուրախացնել իրենց, իսկ միայնակներին հաճելի անակնկալ է սպասում:

**Աղեղնավոր.** Այսօր դուք ցանկացած խնդրի մոտենում եք ստեղծագործաբար, ձեր բազմաթիվ արարքներ զարմացնում են շրջապատին: Դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, սակայն դրանց մոտենում եք այնպիսի ճանապարհներով, որոնց մասին ուրիշները անգամ գլխի չեն ընկնում: Օրը հարմար է գործնական բանակցությունների և պոտենցիալ աշխատատուների հետ հանդիպումների համար, կարելի է հասնել համագործակցության՝ ձեզ համար ձեռնտու պայմանների: Օրը հարմար է ճշգրիտ և բնական գիտություններով զբաղվելու և ընդհանրապես՝ ուսման համար:

**Այծեղջյուր.** Բազմաթիվ մանր թյուրիմածությունները խանգարում են ձեզ շարժվել դեպի նպատակը, այսօր լուրջ հաջողությունները իրատեսական չեն: Հնարավոր են վեճեր աշխատակիցների հետ, թյուրիմածություններ՝ աշխատավայրում: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց թույլ են տալիս կտրուկ արտահայտություններ անել ղեկավարության և գործընկերների հասցեին, դրանով իսկ իրենց պրոֆեսիոնալ դիրքերը խոցելի դարձնելով:

**Ջրհոս.** Հիանալի օր է շփումների, հանգստի, աշխարհիկ միջոցառումների համար: Ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, պատահական չէ, որ բավական հիացած հայացքներ ձեզ ուշի ուշով հետևում են: Ամենուր, որտեղ դուք հայտնվում եք, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են շփվել ու սիրախաղով զբաղվել ձեզ հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որը ձեր կյանքում կարևոր դեր կխաղա: Այսօր դուք հակված եք չմտածված գնումներ անել, օրինակ՝ գնել հագուստ, որը երբեք չեք հագնելու:

**Ձկներ.** Բարենպաստ և հետաքրքիր օր է: Դուք հեշտությամբ եք հասնում հաջողության, այդ թվում և՝ ձեզ համար բոլորովին նոր ոլորտներում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք հեռանկարային կլինեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական առումով: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետական օրգանների ներկայացուցիչների հետ շփումների համար: Այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածություններից և մի փորձարկեք ձեր օրգանիզմը՝ ցանկացած ավելորդությունից ավելի լավ է խուսափել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ