Աստղագուշակ սեպտեմբերի 11-ի համար

LifeStyle mediaarm 2021-09-10 23:22:00 552
image750x5deaaf89b6205_XS7M4.jpg

MediaArm.am **Խոյ.** Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու հնարավորությունը, եթե անգամ դա անօգտակար է: Այսօր ձեռք բերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները:

Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է տնային գործերի համար, որոնք դուք կանեք անշտապ ու հաճույքով:

**Ցուլ.** Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում։ Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:

**Երկվորյակներ.** Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման:

**Խեցգետին.** Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին՝ դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են: Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին:

**Առյուծ.** Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին՝ անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվել փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է: Օրը առավելապես հարմար է մեծ կամպանիայով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

**Կույս.** Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է՝ դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս՝ հենց’ նրանք են ձեր իսկական դաշնակիցները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը՝ անգամ հին ընկերների հետ հանդիպումը ձեզ ձանձրացնում է:

**Կշեռք.** Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար՝ այսօր ձեզ հաջողվում է դա անել, առանց նորերը ստեղծելու: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում, դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը: Ընդ որում, կարելի է չվախենալ, որ որևէ մեկը կօգտվի ձեր բարությունից:

**Կարիճ.** Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում, այնինչ իրականում այդպիսին չէ: Դուք պատրաստ եք ցանկացած ճանճից փիղ սարքել, և չեք թաքցնում ձեր դժգոհությունը, երբ ձեզ դրանում չեն օգնում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանսիպումների համար՝ նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:

**Աղեղնավոր.** Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում՝ այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները՝ դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:

**Այծեղջյուր.** Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել՝ ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Միակ բանը, որ այսօր չարժե անել, դա խոստումներ տալն է, քանի որ հետագայում խոսքի տերը լինելը շատ ավելի բարդ կլինի, քան դուք կարծում էիք; Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր՝ ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա:

**Ջրհոս.** Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը: Հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, նվաճել այն մարդու համակրանքը, ով կարող է ձեզ օգնել՝ պատվախնդիր մտահղացումների իրականացման գործում: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ:

**Ձկներ.** Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով՝ շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան; Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար:

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ