Աստղագուշակ հուլիսի 9-ի համար

LifeStyle mediaarm 2021-07-08 23:42:00 318
annotation-2020-01-06-122220-2_ATJUF.jpg

MediaArm.am Խոյ. Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց:

Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:

Ցուլ. Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել:

Մյուս կողմից էլ այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել: Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:

Երկվորյակ. Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր չեն: Կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները:

Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով․ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:

Խեցգետին. Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:

Առյուծ. Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին, դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից:

Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից: Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտներն ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռոմանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ:

Կույս. Օրը լավատեսություն է ներշնչում: Նրա առաջին կեսին դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հետո, ցավոք, ամեն ինչ վատանում է, ծագում են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, չեք կարողանում ժամանակին լռել, ինչի հետևանքով ձեր կարծիքը կարևոր իրադարձությունների մասին հայտնի է դառնում նրանց:

Արագ զինվեք ունեցած դիվանագիտական որակներով, առանց խելացի դիվանագիտության ձեզ համար դժվար կլինի: Չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունները մեծ կլինեն, դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Շանս ունեք լուծելու որոշ հին խնդիրներ: Նշանի միայնակ ներկայացուցիչները, չի բացառվում՝ այսօր հասկանան, թե ինչու չեն կարողանում գտնել իրենց մյուս կեսին:

Կշեռք. Այսօր շատ դյուրահավատ եք: Մի ալարեք ստուգել ստացված տեղեկությունները: Դա կօգնի խուսափել սխալներից: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի շատ ներկայացուցիչներ ավել շատ մտածում են անձնական խնդիրների ուղղությամբ, քան մասնագիտական: Չարակամներն ու մրցակիցները կարող են դրանից օգտվել:

Հնարավոր են խնդիրներ տանը և սիրած անձնավորության հետ հարաբերություններում: Համբերությունը և այլոց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը կօգնեն հասնել փոխըմբռնման: Չարժե հեռահար ծրագրեր մշակել. ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք դրանք փոփոխել: Այսօր ցանկալի չէ նաև խոստումներ շռայլելը:

Կարիճ. Դուք ռոմանտիկ տրամադրություն ունեք և ոչ հենց այնպես: Նշանի ներկայացուցիչներին սպասում են սիրային ուշագրավ արկածներ: Ամուսնանալ պատրաստվողներին աստղերը խոստանում են երկար և երջանիկ միություն: Օրվա առաջին կեսին ձեզնից կպահանջվեն կարևոր որոշումներ՝ այս կամ այն չափով կապված անձնական կյանքի հետ:

Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել ձեր հնարավորություններին և ավելորդ պահանջներ չներկայացնել զուգընկերոջը: Ներդաշնակությունը մտերիմ մարդու հետ հարաբերություններում, վստահությունը և դրական տրամադրվածությունը միայն կնպաստեն հաճելի հոգեվիճակի պահպանմանը:

Աղեղնավոր. Կարևոր որոշում կայացնելու առջև եք կանգնած: Խորհրդատուները շատ են, բայց ո՞ւմ լսել՝ չգիտեք: Կանխազգացողությունը միայն թույլ և մշուշոտ հուշումներ է հաղորդում, դուք սկսում եք կորցնել ձեզ: Բայց պետք է գործել: Լավ կշռադատեք կողմն ու դեմը, ընտրեք այն, ինչը ավելի փոքր կորուստների կհանգեցնի:

Ի դեպ՝ կորուստների մասին: Շատ առարկաներ, որ հանկարծակի անհետացել էին, ամենայն հավանականությամբ, կգտնվեն: Նմանատիպ միտումներ սպասվում են նաև անձնական հարաբերություններում: Եթե որևէ մեկն այսօր ցանկանա հեռանալ ձեզնից, ապա շատ շուտ կհասկանա, որ ճիշտ չի վարվել և կվերադառնա՝ գլխին մոխիր լցնելով:

Այծեղջյուր. Վստահորեն քայլեք դեպի նպատակակետը՝ խուսափելով գայթակղություններից և չտրվելով սադրանքների: Լրջությունը լավ է ամեն ինչում: Հատկապես լրջության շնորհիվ դուք առավելության կհասնեք մրցակիցների նկատմամբ և կվնասազերծեք չարակամներին: Հրաժարվեք կասկածելի մարդկանց հետ շփումներից, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում ճանաչում եք որպես նվիրված կամ գոնե չեզոք տրամադրված մարդու:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է իրականացնել ընտանիքի և սիրած անձնավորության հետ կապված ծրագրեր, վերջ տալ տարաձայնություններին և վեճերին: Արտաքին անթերի տեսքի և գործուն մտքի շնորհիվ ձեզ կհաջողվի նվաճել համակրելի անձնավորության համակ ուշադրությունը:

Ջրհոս. Բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող են ծագել լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը դաժան քննադատության կենթարկի ձեր գործողությունները: Ստիպված կլինեք բացատրել, թե ինչով եք առաջնորդվել այս կամ այն արարքը կատարելիս:

Դա ձեզ հաճելի չէ, բայց այլ ելք, ցավոք, չկա: Դրական կարելի է համարել միայն այն, որ դուք չեք կորցնում վստահությունը հաջողության հասնելու գործում, նույնիսկ եթե հանգամանքները դասավորվում են ամենաանցանկալի ձևով: Փողը ծախսեք հաշվենկատ, հրաժարվեք աննպատակ գնումներից:

Ձկներ. Ստեղծագործական ներուժը բարձր է, ինչը շատ արագ կզգացվի բոլոր ուղղություններով՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած սիրած անձնավորության հետ հարաբերություններով: Դուք հաջողության կհասնեք բոլոր գործերում, հանուն որոնց չեք խնայի ձեր ուժերն ու ժամանակը:

Ձեր բոլոր ունակություններն այսօր ի հայտ են գալիս վառ կերպով և չարժե բաց թողնել լավագույն կողմերով ներկայանալու այս հնարավորությունը: Եթե դուք ցանկանաք հիացնել և գերել որևէ մեկին, ապա այդ հարցում ոչ մի դժվարություն չեք ունենա: Շանս ունեք ստեղծելու ինչ-որ անսովոր բան կամ անսպասելիորեն լուծում գտնել հին խնդրի համար:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ