Աստղագուշակ հուլիսի 10-ի համար

LifeStyle mediaarm 2021-07-09 23:18:00 480
image750x5ff7f837a1008_M-5Sl.jpg

MediaArm.am Խոյ: Անգամ մեծ ցանկության դեպքում՝ դժվարություններից խուսափել չի հաջողվի: Փոքր թյուրիմացությունից, պատահական վիճաբանությունից կարող է մեծ կոնֆլիկտ ծագել,իսկ հետևանքները դեռ երկար ժամանակ կհետապնդեն ձեզ:

Որքան էլ փորձեք լավատես և բարեհամբյուր լինել, միևնույն է՝ շրջապատում կնկատեն ձեր խառնվածքի միայն վատ կողմերը և շարունակ կքննադատեն ձեզ: Օրն անհաջող համարել չարժե: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ժամանկին սկսած գործերը, իսկ ջանքերն ըստ արժանվույնս կգնահատվեն: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե:

Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել: Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Երկվորյակ: Ինչպես միշտ ինքնատիպ եք, ինչն էլ այսօր առավել վառ կարտահայտվի: Կտարբերվեք թե ձեր վարքագծով և թե արտաքին տեսքով: Շրջապատին դա դուր կգա, ձեզ կհետևեն մեծ երևակայության տեր, ստեղծագործող անձինք, վերջիններս կհետաքրքրվեն կյանքի հանդեպ ունեցած ձեր տեսակետներով:

Երեկոյան չափից շատ ուշադրությունը կսկսի ձանձրացնել: Կցանկանաք առանձնանալ, և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը: Փորձեք չհետաձգել նախապես կազմած ընտանեկան ծրագրերը, չանտեսել տնային գործերը:

Խեցգետին: Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից:

Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի էգումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով:

Առյուծ: Օրվա առաջին կեսին, համառության և վճռականության շնորհիվ, կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն: Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և, ամեն կերպ, ցույց տալիս, ձեր հանդեպ տածած, իրենց հարգանքն ու սերը: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի:

Այս ժամանակահատվածում անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն: Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ, միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Կույս: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ:

Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է: Արժե հաշվի առնել այն, որ այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի ամիսների ընթացքում: Հետևաբար, հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, յուրաքանչյուր քայլ մի լավ ծանրութեթև արեք:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է:Ծագած դժվարություններն աննշան են և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր կլսեք, իսկ հյուրերի անսպասելի այցելությունը կուրախացնի ձեզ: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների,ընկերական հանդիպումների համար:

Կարող եք գնումներ կատարել, ձեռք կբերեք այնպիսի իրեր, որոնց մասին միշտ երազել եք: Երեկոյան, աշխատանքին վերաբերող, հետաքրքիր մտահաղացումներ կունենաք:

Կարիճ: Մի շտապեք օրն անհաջող համարել: Սկզբում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի, և գործերը հրաշալի կդասավորվեն: Աշխատանքային խնդիրները ձեզ հանգիստ չեն տալիս, ինչը կարող է վատ անդրադառնալ: Փորձեք լիցքաթափվել, մտքերը կենտրոնացրեք ավելի հետաքրքիր ու հաճելի գործերի վրա: Երեկոյան նոր գաղափարներ կծնվեն:

Գործարարական առողջ դատողությունն այսօր չի հիասթափեցնի: Բիզնես ծրագրեր կկազմեն անգամ նրանք, ովքեր հեռու են կոմերցիոն գործունեությունից: Եթե մտահաղացումները ժամանակին իրագործեք, ապա հնարավոր է մեծ շահույթ ստանաք:

Աղեղնավոր: Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում:

Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել: Ստեղծված դժվարություններն հաղթահարելու հարցում՝ դիմեք ըներների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:

Այծեղջյուր: Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են բացասաբար ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:

Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել, կենտրոնացում պահանջող, բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն:Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ՝ ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի,փորձեք հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:

Ջրհոս: Օրը հրաշալի կդասավորվի, եթե անցած-գնացած խնդիրների շուրջ անտեղի չանհանգստանաք: Ճիշտ է, իրավիճակն այնքան էլ ձեր սրտով չէ, սակայն ամեն բան առջևում է, պարզապես փորձեք ավելի լավատես լինել: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան զբոսանքներ կազմակերպելու համար:

Հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր կոմերցիոն գործունեություն կծավալեն: Ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների, ղեկավարության հետ հանդիպումներ լավ կդասավորվեն:

Ձկներ: Բարեհաջող օր է սպասվում: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, ժամանակ հատկացնել արտաքին տեսքին, իրականացնել հետաձգած ծրագրերը: Հանդիպումները լավ կանցնեն, օգտակար ինֆորմացիա կստանաք: Կենսական ներուժը բարձր է, անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա:

Օգտակար են առողջարարական պրոցեդուրաները: Եթե սպորտով զբաղվելու ցանկություն եք ունեցել, ապա այսօր մարզվելու համար ճիշտ ժամանակն է:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ