MediaArm.am Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը վերջերս ունեցել էր առողջական խնդիր, ինչի պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայտնի է դարձել, որ Աշոտ Ղազարյանը վիրահատվել է: Այս մասին դերասանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով: Դերասանը նաև լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.
«Իմ շատ սիրելի հետեւորդներ,ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում,բոլոր նրանց,ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար։ Բոլորիդ ցանկանում եմ քաջ առողջություն։ Սիրով՝ ձեր Աշոտ Ղազարյան»:
Հավելենք, որ Աշոտ Ղազարյանը խնդիրներ ուներ անոթների հետ: Ներկայուսմ դերասանն արդեն կրկին նկարահանվում է: