Արտադրություն սեռական օրգաններից. ե՞րբ անհանգստանալ

Սեր և Սեքս mediaarm 2021-08-21 00:04:00 1050
Հետևեք մեզ՝ Telegram-ում
2392630643547799461382062997276830592445417n_H7izz.jpg

MediaArm.am Սիրելի կանայք, Մեր հրապարակումներում ու ելույթներում մենք՝ բժիշկներս, հաճախ ենք խոսում խնդիրների մասին, փոխարենը հազվադեպ ենք խոսում տարբեր առողջական վիճակներում նորմայի մասին:

Սակայն դա չափազանց կարևոր է: Չէ՞ որ մենք նորմալ վիճակն իմանալով միայն կկարողանանք տարանջատել սահմաններն ու հիվանդագին վիճակները:

Գանգատը, որի մասին ամենից հաճախ են նշում կանայք, սեռական օրգաններից արտադրությունն է: Սա երևույթ է, որն անմիջականորեն ազդում է կնոջ կյանքի որակի վրա՝ բազմաթիվ անհարմարություններ պատճառելով: Գրեթե անհնար է անտեսել արտադրության հետևանքով առաջացած անհարմարությունները՝ տհաճ հոտ, խնդիրներ սեռական հարաբերության ժամանակ:

Փորձենք խնդրին անդրադառնալ այլ տեսանկյունից:
Ի՞նչ է սեռական օրգաններից արտադրությունը:

Հեշտոցի լորձաթաղանթը, արգանդի պարանոցի ցերվիկալ ուղին, հեշտոցամուտքը լորձ են արտադրում: Ու սա միանգամայն բնական երևույթ է: Ֆիզիոլոգիկ արտադրությունն ունի պաշտպանիչ դեր՝ խոնավացնելով խոչընդոտում է բակտերիաների ներխուժումը: Այն ունի ինքնամաքրման ֆունկցիա, գործընթացը հսկվում է հորմոնալ հոմեոստազով:

Արտադրության քանակը կախված է դաշտանային ցիկլի ֆազայից, օրինակ դաշտանային ցիկլի ավարտից հետո նկատվում է քիչ քանակով և թափանցիկ բաղադրության: Օվուլյատոր շրջանում դաշտանային ցիկլի միջնամասի օրերին այն առատ է  և ձգվող, իսկ նախադաշտանային շրջանում՝ սպիտակավուն, կրեմային տեսքի:

Եթե կինը կամ աղջիկը նկատում է նման պատկեր, անհանգստանալու կարիք չկա, սակայն ցանկացած փոփոխություն՝ քանակի ու որակի տեսանկյունից պետք է անհանգստացնող լինի: Առատ արտադրություն կարելի է դիտարկել, երբ օրինակ անհնար է առանց ամենօրյա միջադիրների: Կամ, երբ նկատվում է գույնի փոփոխություն՝ մոխրագույնից մինչև կանաչավունի երանգներ: Բաղադրությունն ու տեսքը ևս շատ կարևոր են, մասնավորապես, երբ այն նմանվում է կաթնաշոռի տեսքի կամ խիտ սպիտակավուն երանգ է ստանում: Առավել ուշադիր պետք է լինել արյան հետքերի առկայության, քսվող բնույթի արյունային արտադրության, հոտի առկայության դեպքում: Այս դեպքերից յուրաքանչյուրի պատճառի ու բնույթի մասին սպառիչ պատասխաններ կարող են տալ լաբորատոր հետազոտությունները:

Եվ ուրեմն, եղեք ուշադիր Ձեր օրգանիզմի հանդեպ, մի՛ անտեսեք ահազանգերը:

Եվս մեկ անգամ փաստենք, եր հեշտոցի միկրոֆլորայի խախտումը կարող է նպաստել վերել ճանապարհով ինֆեկցիաների տարածմանը, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսիք են ձվարանների, արգանդափողերի, արգանդի լորձաթաղանթի բորբոքումները: Իսկ սրանք չափազանց լուրջ վիճակներ են:

Եղե՛ք առողջ, կանխեք հիվանդությունները:

Տաթևիկ Ղորուխչյան
բգթ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
ՎԱՄՊԳՀԻ մասնաճյուղի ղեկավար

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
iran-1_R-SvN.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

gazanjatum__sDRw.jpg

Մայիսի 6-ին,7-ին և 8-ին գազ չի լինելու

jur-chi-linelu_83syU.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

arexcvacayin-depq_EZhKl.jpg

Առեղծվածային դեպք Երևանում. Մանրամասներ

armen-ghazaryan_1m3UU.jpg

Ահա, թե որ հայտնի դերասանուհին է իրականում Արման Ղազարյանի կինը

zincarayox_MsT5K.jpg

Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

metro_GVr5d.jpg

Կարևոր՝ մետրոյից օգտվողների համար․ ՆՈՐ ԳՐԱՖԻԿ

erexa-e-mahacel_R5dfS.jpg

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

dolar-rubli_ulXnk.jpg

Ռուբլին ու դոլարը թանկացան. ԿԲ

kiranc_2oTxx.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ չափագրողներ են եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jirayr-voskanyan_ZTYhE.jpg

Ժիրայր Ոսկանյանը մանրամասներ է հայտնել իր հետ տեղի ունեցածի մասին

luys-chi-linelu-5_8lk1n.jpg

Վաղը հետևյալ հասցեներում լույս չի լինի

avtovtar-hrdeh_oHlpm.jpg

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

arajin-aliq_5zHz3.jpg

««Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմերը»․ Մարիաննա Փայտյան

hrdeh-paytyun_jT8Z1.jpg

Երևանում պայթյուն է հնչել՝ հրդեհի բռնկմամբ․ Մանրամասներ

erevan-moskva-1_S4KCk.jpg

Երևան-Մոսկվա տոմuերը կտրուկ թանկացան

hayk-ghazaryan_58PMO.jpg

Ով է օրեր առաջ վրաերթից մահացած 9-ամյա տղան

rubli-5_Ge5vz.jpg

Ռուբլին ավելի թանկացավ

meri-grigoryan_YaXU-.jpg

20-ամյա Մերի Գրիգորյանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են բժիշկների պատճառով․ Նոր մանրամասներ

romela-sargsyan_E1RPm.jpg

Հայտնի է, թե ինչու են ամուսնալուծվել Ռոմելա Սարգսյանն ու Աշոտ Պողոսյանը

haytnabervel-e-marmin_bRMR5.jpg

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

gagik-surenyan_9-DpC.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

jozef-azolyan_-szrr.jpg

Ոչ մի զինվոր չէր զոհվի, եթե գլխարկները դնեին. Ուրալի վթարից զոհվածի մայր

gazanjatum-7_vQjoU.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

avtovtar-6_gE6Ln.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում