Առողջապահության նախարարը հայտարարություն է արել

Լուրեր mediaarm 2021-09-15 21:04:00 819
1055017_-9pHO.jpg

MediaArm.am ՀՀ առողջապահության նախարարն Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պետության կողմից անվճար, արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում չկա որևէ չկատարված ծառայություն, պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում է գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի դադարեցված է, նրանց բուժհիմնարկներում հերթագրում են և ուղարկում տուն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվո՞ւմ են այդ վիճակը շտկելու համար:

Ավանեսյանը նշեց, որ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը:

Այսօր առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տոկոս է: «Եվ այդ աճի շրջանակներում և կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի մեկնարկի շրջանակներում մենք ունենք դիմելիության աճ, ունենք ցավոք սրտի, հիվանդացության աճ, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով:  Դրան կառավարությունը շատ արագ արձագանքում է: Այսօր արդեն ուռուցքաբանության մասով ունենք համալրում, պետությունը լրացուցիչ 550 մլն դրամ հատկացրել է, որ մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Լրացուցիչ հատկացվել է նաև 2 մլրդ դրամ՝ զինծառայողների  և նրանց ընտանիքի անդամների տրամադրման մասով: Այսինքն` կառավարությանը մի կողմից հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը,  անելով վերլուծություններ, մոնիտորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային  կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, ֆինանսներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել են 2018-ից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»,-ասաց նա:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ