Սկսվեց

Լուրեր mediaarm 2021-05-11 12:09:00 462
xaxaxapah-rus-arcax2_7wVle.jpg

MediaArm.am-Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել է, թե վերականգնելու են Արցախի տարածքային ամբողջականությունը: Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե հասնելու են արժանապատիվ խաղաղության: Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, թե բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել Հադրութի ու Շուշիի վերադարձին:

Սկսեց. նախընտրական շրջան է, նման հայտարարությունները կարելի է վերագրել այդ շրջանի տրամաբանությանը, միեւնույն ժամանակ սակայն քաղաքական ուժերը պետք է նկատի առնեն հետեւյալը. սա աշխատավարձի ու թոշակի բարձրացման, ասֆալտ անելու եւ նման խոստումներ չեն, որ կարելի է ձեռքի հետ տալ ու անցնել առաջ:

Հայկական քաղաքական դասից իհարկե որեւէ լուրջ բան սպասելն անմտություն է, այնուամենայնիվ նման հայտարարություն անելիս առնվազն պետք է հստակ մանրամասնել մի շարք հանգամանքներ: Ի՞նչ են հասկանում այդ մարդիկ Արցախի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ սահմաններում:

Ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, կամ ում հետ բանակցություններով են վերադարձվելու կորսված տարածքները: Խնդիրն այն է, որ այս ուժերը հավատարմություն են հայտնել եռակողմ հայտարարությանը եւ դրա հեղինակ Ռուսաստանին: Մոսկվան առաջին դեմքերի մակարդակով հայտարարել է, որ առաջնային խնդիրը եռակողմ հայտարության կատարումն է եւ ստատուս-քվոյի պահպանումը, բացառելով քաղաքական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում եւ Արցախի կարգավիճակը:

Անձամբ Պուտինը Արցախը հայտարարել է Ադրբեջանի տարածք: Ռուսական զորքը Արցախում է այս պայմանավորվածությունների դիմաց, այդ թվում՝ Շուշիի ու Հադրութի: Նկատենք՝ սա մենք չենք ասում, սա ասում են ՌԴ առաջին դեմքերը: Ավելորդ է ասել, որ ռուսական «կարգավորման» այս տարբերակը չի ենթադրում «արժանապատիվ խաղաղություն» եւ որեւէ բանի վերադարձ:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, այստեղ բանակցությունների վերսկսման խոսակցությունները կարող են տեւել երկար ժամանակ, եւ դա կախված է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ խաղացողների միջեւ պայմանավորվածություններից: Բացի այդ, Հայաստանի շահագրգռությունը պետք է արտահայտվեր կոնկրետ նախաձեռնություններով, որոնք չկան:

Օրինակ, իշխող մեծամասնությունը խորհրդարանում կարող էր քննարկել Արցախի վերամիավորման կամ գոնե ճանաչման հարց, իսկ առավել ուժեղ քայլ կլիներ Արցախը Հայաստանի մաս հայտարարելը: Իր հերթին, կուսակցական դասի գերակշիռ մասն այս ամիսներին խոսեց ու արեց ինչ ասես, բայց այդպես էլ նման պահանջ չներկայացրեց կառավարությանն ու խորհրդարանին:

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի վերջին հնարավորությունն էր Հայաստանին՝ դերակատարում ունենալ ռուս-թուրքական կաղապարից դուրս: Եթե Հայաստանը ցույց չի տալիս սուբյեկտության նշաններ, քաղաքական համարժեքություն, արժանապատվություն ու սեփական իրավունքների պաշտպանության ազդակներ, ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցելու «հայանպաստ որոշումները»:

Ավելին, նման որակներից զուրկ համակարգերը դառնում են քաղաքականության օբյեկտ՝ դրանից բխող հետեւանքներով: Հայկական իշխող ու ռուսամերձ շրջանակների այս ամիսներին դրսեւորած վարքն ու «գաղափարաբանությունը» հանգում են հենց քաղաքականության օբյեկտին, ի ցույց դնելով քաղաքականության ու մասնավորապես Հայաստանի դեմ իրականացվող պլանի հանդեպ կենցաղային պրիմիտիվ պատկերացումները: Ամեն ինչ հնարավոր է վերադարձնել, սակայն ոչ օբյեկտի կարգավիճակում: Կարող ուժերի համախմբում է պետք՝ հներ-նորեր տրագիկոմեդիայից դուրս:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/10/640753/  

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ