Ապօրինություն ԵՊՀ-ում. հերթական սկանդալն է հասունանում

Լուրեր mediaarm 2021-07-07 10:31:00 177
15838223982549987_xLzTW.jpg

MediaArm.am «Իրավունք». թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմμակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Ի դեպ, վերջինս տեւական ժամանակ զբաղված էր միայն հերքելով, թե չի հավակնում այդ պաշտոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրանից պարզաμանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխանում:

Այդուհանդերձ, թե որքանո՞վ է իրատեսական Հ. Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:

Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման մասին լուրեր սկսեցին տարածվել անմիջապես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետեւ կար գործող ռեկտոր, եւ երկրորդ` նա չուներ դոկտորի կոչում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կոչում ստացավ 2019 թվականի փետրվարին:

Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաեւ ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի:

Այսինքն` եթե հանկարծ նշանակվի, այն կլինի ապօրինի եւ ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տեղեկություններով եւս կառավարական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանումՀովհաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:

ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա եւ դրանով է պայմանավորված կառավարության նախաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժողովը: Կարծում եմ` հետագայում պետք է ձեւավորվի նաեւ Հոգաբարձուների խորհուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո` Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Փաստորենստացվում էոր վերոնշյալ նշանակման դեմ զսպող որեւէ օղակ բուհում չկա՞:

Նախօրոք զսպել չի լինի, որովհետեւ այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել եւ բողոքարկել դատական կարգով»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ